Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի Գերագույն դատարանը փոխել է 2009-ին իր կայացրած որոշումը` վերականգնելով նույնասեռականության վրա դրված արգելքն այդ երկրում. գրում է BBC-ն: 

Մի քանի քաղաքական և կրոնական խմբեր դիմել են դատարան նույնասեռականության արգելման մասին 2009-ին չեղյալ հայտարարված օրենքը նորից վերականգնելու համար: 

Համաձայն օրենքի` միասեռ հարաբերությունները համարվում են բնությանն հակասող հանցագործություն և դատապարտվում են մինչև 10 տարվա ազատազրկմամբ: 

Նշենք, որ 2011-ին Հնդկաստանի առողջապահության նախարարի արած հայտարարությունն այն մասին, թե նույնասեռականությունն այլ երկրների թափանցած հիվանդություն է, առաջ բերեց հասարակության լայն արձագանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել