1in.am-ը գրում է.
Այսօր` դեկտեմբերի 11-ին, Եվրախորհրդարանը տվեց իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին և ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հեղինակած զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո:
Մասնավորապես Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու ԵՄ համաշխարհային առաջատար ծրագրերին մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի և գիտության բնագավառներում: Հայաստանցի քաղծառայողները կինտեգրվեն ԵՄ այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությանը, բժշկությանը և շրջակա միջավայրինը, ինչպես նաև բոլոր այլ մակարդակներում:
«Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները քննարկվել են ԵՄ-Հայաստան համագործակցությանը նպաստելու և այն ձևավորելու լավագույն ձևերը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը և ինտեգրումը Մաքսային միություն: Հայաստանին ԵՄ գերատեսչությունների և ծրագրերի մուտք շնորհելը, ինչն առայսօր վերապահված էր մեծամասամբ Եվրամիության անդամ երկրներին, շատ կոնկրետ քայլ է ճիշտ ուղղությամբ և Հայաստանին թույլ կտա երկրի արդիականացման համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական և վարչական օգուտներ քաղել: Կարծում եմ՝ սա ավելի քան հուսադրող ազդանշան է երկու կողմերից՝ շարունակելու առաջ շարժվել կոնկրետ ժամկետներում՝ օգուտ ապահովելով բոլոր ներգրավվածների համար», - մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
Եվրախորհրդարանի զեկույցն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունն է խնդրել մուտք դեպի ԵՄ ծրագրեր և գերատեսչություններ, և որ իր այս նախաձեռնությամբ Եվրամիությունը նպատակ ունի խթանել պետության արդիականացումը:
Վիլնյուսի հռչակագրին համաhունչ՝ զեկույցը հստակ սահմանում է, որ «... դա թույլ կտա Միության որոշակի ծրագրերի աստիճանական բացումը կամ ուժեղացված մասնակցություն Հայաստանի համար՝ առաջարկելով մշակութային, կրթական, բնապահպանական, տեխնիկական և գիտական կապերի հետագա խթանմանն ուղղված հնարավորություն, ընդլայնելով մարդկանց միջև շփումները և ոլորտային համագործակցությունը, ի լրումն այդ ամենի ամրապնդելով քաղաքականը և հարաբերությունները Արևելյան գործընկերության միջոցով ... »:
Հայաստանի Հանրապետությունը յուրահատուկ իրավիճակում է՝ քաղելու համար առավելագույնը ԵՄ-ի հետ սկսվող այս նոր փուլից, քանի որ Վերածնունդ միջազգային հիմնադրամի՝ ԱլԳ երկրների ինտեգրմանը վերաբերող վերջին ցուցանիշի համաձայն՝ Հայաստանն արդեն երկրորդ լավագույն դիրքում է շահելու համար ԵՄ ծրագրերին և գերատեսչություններին իր մասնակցությունից: