Մի քանի ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս խոստացավ լեգենդար Մահապարտներ գումարտակի հետախուզական դասակի մարտիկ Հենրիկ Սևոյանին (որը գրանցված է անօթևանների ցուցակում 27 համարի տակ) ապահովվել բնակարանով: Այսօր Հենրիկի հետ միասին այցելելով ՀՀ պաշտպանության նախարարության Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ անակնկալի եկանք, եղան նաև ուրախության արցունքներ, որովհետև իմացանք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նիստ է գումարվել և քննարկվում է 60 անօթևան ազատամարտիկների՝ բնակարանով ապահովելու հարցը: Կարծեցինք, որ վերջապես Հենրիկը տուն կունենա: Մեզ թվաց, որ Սեյրան Օհանյանը իր խոստումը կատարել է: Սակայն պարզելով, որ 60 բնակարան ստացողների ցուցակում չկա Հենրիկի անունը, զարմանք և հիասթափություն ապրեցինք: Որպես Հայկական Լեգեոն կամավորականների միության ղեկավար հայտարարում եմ, որ պատրաստվում եմ լրագրողներ հրավիրել և կազմակերպության տղաներին (ազատամարտիկներին) հրահանգել մոտ օրերս ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մոտ կազմակերպել հանրահավաք, որի ընթացքում նոր նշանակված ղեկավարը՝ Սերժիկ Առուշանյանը, կպատասխանի, թե ինչպես եղավ որ 60 անօթևանի տալիս են բնակարան, իսկ Հենրիկ Սևոյանին, որը 27 համարն է, ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել