1in.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Երևան կատարելիք այցից հայ-թուրքական հարաբերություններում կտրուկ շրջադարձ չպետք է ակնկալել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում շրջադարձի: Դավութօղլուի հրավերն իհարկե ինտրիգային էր, սակայն նրա ժամանման առիթը` զուտ պաշտոնական: Միաժամանակ, հաշվի առնելով Թուրքիայի ԱԳ նախարարին ուղղված ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կոչը` այցելել Ծիծեռնակաբերդ և հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհեր հիշատակը, Դավութօղլուին այդքան էլ լավ դրության մեջ չի դրել»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի և Ուկրաինայի անդամակցության հարցին` քաղաքագետը նկատեց, որ Ուկրաինայից է կախված` եվրաինտեգրման փուլը կարագանա՞, թե՞ կդանդաղի:

Խոսելով անցնող տարվա ներքաղաքաքական զարգացումների մասին`Սերգեյ Մինասյանը նկատեց, որ տարվա առաջին կեսը նշանավորվեց նախագահական ընտրություններով, իսկ երկրորդ կեսը` չափազանց հանգիստ ներքաղաքական կյանքով: «Այդ թվում`անսպասելի պատերազմ Արցախում չսկսվեց»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Երևանի հրավերով դեկտեմբերի 12-ին կժամանի Հայաստան` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել