- Ծնունդ են անում, կարգին անեն, պռոբկան որն է՞՞՞,-զարմանում է տաքսիստը։
Ես ալարում եմ բացատրել, որ «անովի» ծնունդ չի, մանավանդ որ կարող է և գիտե։
-Գնացել էի Սյունիք,-շարունակում է հաշվետվությունը` առանց հարցաքննության,-ողբալի վիճակ։
-Հա. հողերը պարապ, անմշակ, ջուրը վճարովի,- իմ արդեն մշտական դարձած երգն եմ ուզում երգել ես։
-Գյուղերը` էլի հա, քո ասածի պես, բայց դե` մտածում ես` գյուղ է (դե, ես այնքան էլ ու կտրուկ համաձայն չեմ այդ`«դե գյուղ է», հակաինքնապախարակմանը, բայց չեմ բողոքում)... Բա Երևանից դուրս քաղաքները՞՞՞ Բոլորն էլ թշվառ վիճակում են` Կապան, Գորիս, Մեղրի... Աշխատանք չկա... Այսինքն` աշխատանք չկա-ն որն է՞՞՞
Գիտնականներ էի տարել Սյունիք, ամերիկացի, վիճակագրություն էին անում.
Հարցնում են` գործազուրկ ունեք՞՞՞
Սրանք թե` չէ...
Ես չդիմացա, հարցնում եմ` ոնց թե գործազուրկ չունեք՞՞՞ բոլորդ գործ ունեք՞՞՞
Ասում են` հա, էլի. ով չուներ` գնացել է Ռուսաստան, մարդ չի մնացել...
Այ սենց խայտառակ վիճակ, - եզրափակում է տաքսիստը։
-Վատ է,-ասում եմ, մտածում եմ` շաաատ վատ է... Ու հիշում եմ` տո էլ վարչապետ, էլ Սյունիքի մարզպետ, էլ Գեղարքունիքի բառանմանություն...
-Բայց` հով էր, շատ հով...,-երկար, լռության րոպեի պես լռությունից հետո մի բան էլ մարզի օգտին է գտնում տաքսիստը։