1in.am-ը գրում է.
Նիկարագուայի ազգային ասամբլեան հաստատել է երկրի Սահմանադրության ուղղումները, որոնք հանում են պետության ղեկավարի վերընտրվելու սահմանափակումը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Օրինագծի նախաձեռնողը նախագահ Դանիել Օրտեգան է: Եթե օրինագծիծը վերջնականապես հաստատվի 2014թ. հունվարին, քաղաքական գործիչը կկարողանա իր թեկնածությունն առաջադրել 2016թ. ընտրություններին:
Օրտեգան 2012թ. հունվարին երրորդ անգամ ստանձնել է նախագահի ղեկավարի պաշտոնը: Առաջին անգամ նա նախագահական աթոռը զբաղեցրել է 1985թ.: Պարտություն կրելով 1990թ. ընտրություններում՝ Օրտեգան իշխանության է վերադարձել միայն 2006թ.:
Երկրի Սահմանադրությունը թույլ չէր տալիս նրան առաջադրվել երկրորդ անգամ, սակայն այս դրույթը շրջանցվում է Գերագույն դատարանի վճռի օգնությամբ, ինչն առաջացրել է ընդդիմության ցույցերը և միջազգային հանրության մտահոգությունը: