1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեքշաբթի մարդու իրավունքների ոլորտի մրցանակով պարգևատրել է 16-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային, ով հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց ու աղջիկների կրթության իրավունքի, ինչի համար էլ մահափորձի էր ենթարկվել իսլամիստ ծայրահեղականների կողմից և ծանր վիրավորվել:
Մրցանակ են ստացել նաև մավրիտանացի Բիրամ Դահ-Աբեյդը, ով օգնել է պայքարել ժամանակակից աշխարհում ստրկության դեմ, հաշմանդամների իրավունքների պաշտպան Հիլմնիետա Ապուկը՝ Կոսովոյից, ֆինն իրավապաշտպան Լիիսա Կաուպինենը, խուլերի իրավունքները պաշտպանող մարոկկացի Հադիջա Ռիյադին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մրցանակ է շնորհել նաև Մեքսիկայի Գերագույն դատարանին՝ մեքսիկացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությա համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 65-ամյակի առիթով: Մրցանակները դափնեկիրներին է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: