Ինչ խոսք, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:
Որպես իրավաբան, գտնում եմ, որ դրանք ավելի արժեքավոր կլինեին, եթե հիմնված լինեին կոնկրետ փաստերի հիման վրա, ինչը փաստաթուղթը կդարձներ անխոցելի: 
Բայց ես հեռու եմ նաև այն մտքից, որ դատական համակարգում բացառապես հրեշտակներ են: 
Այս ֆոնի վրա, երբ կողմերը սկսել են իսկական հրաձգություն, որպես փաստաբան՝ առաջիկա երկու օրերի ընթացքում հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին՝ քննության առնելու ՀՀ վարչական դատարանի X դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ կապված վերջինիս գործունեության հետ:
Չեմ բացառում, որ հաղորդումը կներկայացնեմ հրապարակային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել