Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ արտահերթ զեկույց էրհրապարակել: Նա անդրադարձել էր համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին, ինչպես նաև՝ նշել դատական կաշառքի սակագները՝ հիմնվելով ոլորտի 120 մասնագետների հետ արված հարցազրույցների վրա՝ երաշխավորելով աղբյուրի գաղտնիությունը:

Կարեն Անդրեասյանի գործունեության, այս զեկույցի ու դրա ընդունելի կամ՝ ո´չ ընդունելի մեթոդաբանության մասին Tert.am-ը զրուցեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Կենտրոնական Ասիայում, ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ:


«Լավ գործ է արվել ու ճիշտ հարց է բարձրացվել, բայց, փաստորեն, գաղտնի տեղեկությունների վրա հիմնված լինելով՝ իրենց լավ գործը իրենց ձեռքով փչացրել են»,-ասաց Արմեն Հարությունյանը:


Նա նշեց, որ կոռուպցիան ավելի մեծ խնդիր է, միայն դատական համակարգի խնդիրը չէ, այդպես ձևակերպելը մի քիչ վտանգավոր է, քանի որ խախտում ես բոլոր դատավորների իրավունքները, պետք է խնդիրն ավելի ինստիտուցիոնալ ներկայացնել, քան՝ անձնավորված:

-Որպես ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ ի՞նչ կարծիքի եք գործող պաշտպանի գործունեության և, մասնավորապես, ՄԻՊ գրասենյակի կողմից հրապարակված վերջին զեկույցի մասին:

-Կարեն Անդրեասյանի գործունեության մասին կարծիք չեմ կարող կազմել հեռվից, որովհետև արդեն 3 տարի է՝ Հայաստանում չեմ: Ընդհանուր գործունեության մասին գնահատական տալը ճիշտ էլ չի լինի, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է դատական համակարգի խնդիրների մասին բարձրաձայնելը և հատուկ զեկույց գրելը

-Ընդունելի՞ գործելաոճ է կաշառքի չափերի սանդղակի հրապարակումը:

-Իրականում՝ կոռուպցիան ավելի մեծ խնդիր է, այդպես ձևակերպելը մի քիչ վտանգավոր է, քանի որ խախտում ես բոլոր դատավորների իրավունքները: Փաստորեն՝ բոլոր դատավորներին անուղղակի կարող են ասել՝ դուք այդ սանդղակով եք աշխատում: Պետք է զգույշ լինես, քանի որ անմեղության կանխավարկած գոյություն ունի: Բացի այդ՝ դա միայն դատական համակարգի խնդիրը չէ, խնդիրն ավելի լայն հարթության մեջ պետք է դիտարկել: Միայն դատական համակարգը չէ կոռուպցիայի հիմնադիրը: Ճիշտ կլինի՝ խնդիրն ավելի ինստիտուցիոնալ ներկայացնել, քան՝ անձնավորված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել