1in.am-ը գրում է.
«Տարեցտարի ավելի է գեղեցկանում». այս արտահայտությունը կարծես հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Էնիսթոնի մասին լինի, ով մի քանի ամսից 45 տարեկան կդառնա:
Պարզվում է, որ դերասանուհուն ընդհանրապես չի անհանգստացնում տարիքը, ավելին՝ նա համարում է, որ իր իրական երջանկությունը սկսվել է միայն 40 տարեկանից հետո: Էնիսթոնը պատմել է նաև իր գեղեցկության, կյանքի, նախանձի և շատ այլ բաների մասին:
«Ես համարում եմ, որ Ժիզել Բունդհենը հիասքանչ մազեր ունի: Նրա սանրվածքին ուղղակի նախանձել կարելի է: Ես սիրում եմ նաև Քեյթ Մոսին: Նրա սանրվածքը միշտ իդեալական տեսք ունի»,- ասել է նա:
«Ես ինձ ամենագեղեցիկն եմ զգում, երբ Ջասթինի կողքին եմ լինում: Կապ չունի թե որտեղ ենք մենք և օրվա որ ժամն է»:
«Իմ կյանքը ֆանտաստիկ է: Ես չափազանց երջանիկ եմ: Ներկա դրությամբ ես այնքան շատ նախագծեր ունեմ, որոնց վրա աշխատանքը ստիպում է ինձ ապրումներ ունենալ: Ես շատ երջանիկ եմ ու շնորհակալ եմ իմ երկրպագուներին: Ես ուղղակի հույս ունեմ, որ կարող եմ շարունակել անել այն, ինչի համար նրանք ինձ սիրում են»:
«Թվում է, թե մտածելու ոչինչ չկա: 25 տարեկանում էլ ես չէի հուզվում: Ամեն ինչ սկսվել էր 30 տարեկանից: Դա իմ կյանքի ամենադժվար պահն էր: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե իմ գեղեցկությունը թառամում է: Բայց դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ ես վստահ եմ, որ տարիքի հետ հնարավոր է ավելի գեղեցկանալ: Ասում են, որ երիտասարդությունը միայն երիտասարդների համար է, բայց ես ինձ այնպես եմ զգում, կարծես 25 տարեկան լինեմ: Իմ մարմինը սկսել է լավ տեսք ունենալ, իսկ գլխումս շատ գիտելիքներ կան: Ես լիարժեք ու հիասքանչ կյանք ունեմ, որտեղ շատ լավ բաներ կան: Իմ բախտը շատ է բերել»: