1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հայտնի Asda սուպերմարկետների ցանցը հետևում է նրանց, ովքեր իրենցից ալկոհոլ են գնում: Վաճառողներին արգելված է ոչ միայն 18 տարեկանից ցածր անձանց ոգելից խմիչքներ վաճառել, այլև նրանց ծնողներին, եթե վերջիններս սուպերմարկետ են եկել երեխաների ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը:
Նման կոշտ հակաալկոհոլային քարոզարշավը սուպերմարկետների ցանցում սկսվել է այն օրվանից, երբ 51-ամյա Թրեյսի Թրիգը 2 անգամ ձերբակալվել է իր երեխաների ներկայությամբ ոգելից խմիչքներ գնելիս:
Առաջին դեպքում կնոջ հետ է եղել նրա 24-ամյա որդին` Ջոշը: Կնոջը ալկոհոլ չեն վաճառել, քանի որ որդին իր չափահաս լինելն ապացուցող փաստաթուղթ չի ունեցել: Երկրորդ անգամ Թրեյսիի հետ էր եղել նրա 13-ամյա դուստրը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_236818.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել