Tert.am-ը գրում է.
Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունը տարեկան ստանում է միջինը` 150-200 հայտ: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ մտավոր սեփականության գործակալության գյուտերի բաժնի պետ Ավետիս Տերյանն ասաց, որ ամենաշատ հայտերը լինում են «նյութերի մշակում» բաժնում, ապա՝ «բժշկություն և անասնաբուժություն», «շինարարություն», «չափումներ և օպտիկա» բաժիններում:
«Գյուտերի հայտերի գրանցման շատ կամ քիչ լինելը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ կախված տարբեր ինստիտուտների ֆինանսավորումից և նման հարցերից: Տարիներ ի վեր նույն քանակն է գրանցվում՝ մոտ 150-200 հայտ»,-ասաց Ավետիս Տերյանը՝ ավելացնելով, որ մասնավոր դեպքերով պայմանավորված՝ հայտերի դիմումները մի քանիսով ավել կամ պակաս են լինում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/10/avetis-teryan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել