Հարգելի ընթերցողներ: Եկել է տարին ամփոփելու ժամանակաշրջանը, և մենք էլ որոշեցինք մեր թեմատիկային համահունչ, Ձեզ ներկայացնել 2013 թվականի աստղային հարսանիքների ամփոփումը: Մենք մեկ նյութով կամբողջացնենք հանրային լայն քննարկման արժանացած հարսանիքները, մեկ «հարկի» տակ կհավաքենք բոլորին և կհանձնենք ձեր դատին: Այսպիսով`

Նոյեմբերի 3-ին իրար հավերժ սիրելու խոստում տվեցին Վիտամինցի Վաչեն և արդեն նրա կին` լրագրող Գայենեն:

Վաչե և Գայանե

Հոկտեմբերի 17-ին պսակադրվեցին երգչուհի Սյուզի Մելիքյանն և իր ընտրյալ` գյուղատնտես Գարիկը:

Սյուզի և Գարիկ

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանի և իր երկար տարիների նշանածի` Հովոյի հարսանեկան արարողությունը:

Նառա և Հովո

Հոկտեմբերի 5-ին ամուսնացավ հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը: Նրա ընտրյալը օպերատոր Ալեքսանդր Քալանթարն է:

Մարինա և Ալեքսանդր

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ երգչուհի Լանա Խաչատրյանի և Տիգրան Մարտիրոսյանի հարսանիքը:

Լանա

Օգոստոսի 29-ին շատ յուրօրինակ հարսանիքով ամուսնացավ երգիչ Արմոն, ում ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան Անին է:

Արմո և Անի

Հուլիսի 4-ին ամուսնական կապերով իրար միացան երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը և երգիչ Մարտին Մկրտչյանը:

Մարտին և Հռիփսիմե

Հունիսի 28-ին շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Լիանա Ավոյանը կատարեցին իրենց կյանքի ամենագլխավոր քայլերից մեկը` ամուսնացան:

Գաբրիել և Լիանա

Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ հայկական շոուբիզնեսում ձևավորվել է նոր ընտանիք` Խորեն Լևոնյան և Լիկա Մեսրոպյան:

Լիկա և Խորեն

Տարվա սկզբին հարսանեկան լուրեր եկան հեռավոր ԱՄՆ-ից: Հունվարի 13-ին այնտեղ ամուսնացավ Կարգին Հասոն` Հասմիկ Ղարիբյանը ատամնատեխնիկ Ներսես Աբրահամյանի հետ:

Հասմիկ և Ներսիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել