Ջոն Ռոկֆելլերի մասին երկրորդ գրառումը կարող եք կարդալ այստեղ :

Շատ հետաքրքիր սխեմա էր կիրառում Ջոնն այս ուղղությամբ, մասնավորապես նա հրաժարվեց իր բոլոր աշխատակիցներին վճարել աշխատավարձեր և փոխարենը նրանց պարգևատրում էր ընկերության բաժնետոմսերով: Նա համարում էր, որ այս քայլի շնորհիվ աշխատակիցներն իրենց զգում են ընկերության մի մասնիկը և վերջնական արդյունքից նրանք էլ են մեծ օգուտներ քաղելու, ուստի ջանասիրաբար աշխատանքն արդեն իսկ ապահովված էր:

Ամենաբարձր աշխատավարձն իր աշխատակիցներին Ռոկֆելլերն էր վճարում, ինչպես նաև առողջապահական բոլոր ծախսերը: Նա միշտ կարողանում էր մի լավ բառ գտնել իր աշխատակիցներին ոգևորելու համար, չնայած նրանից ահավոր վախում էին: Այդ վախն այնքան մեծ էր, որ Ջոնի քարտուղարուհին միշտ ասում էր, որ ինքը նրան չի տեսնում, թե ինչպես է մտնում գրասենյակ և դուրս գալիս: Ակնհայտ էր, որ հեռատես Ռոկֆելլերն ուներ գրասենյակից դուրս գալու գաղտնի դուռ:

Ռոկֆելլերն օրեկան ստանում էր 1500-ից ավելի նամակներ օգնելու խնդրանքով և զարմանալին այն է, որ նա բոլորին օգնում էր, կային նամակներ, որոնց անձամբ ինքն էր պատասխանում: Նրա միջոցներով է կառուցվել նաև Չիկագոյի համալսարանը: Ռոկֆելլերն իրոք շատ հավատացյալ մարդ էր և ամեն անգամ իր շահույթից 10% նա նվիրաբերում էր եկեղեցուն:

Շատ հետաքրքիր մոտեցում էր ցուցաբերում Ռոկֆելլերն իր երեխաների դաստիարակությանը` նրանց սովորեցնելով աշխատանքին ու իրենց ունեցածը գնահատելուն: Մասնավորապես փոքրիկ աղջիկը 20 ցենտ էր ստանում այն բանի համար, որ երեկոյան ինքն էր տան լույսերն անջատում, կամ տղան` այն բանի համար, որ այգում արմատախիլ էր անում մոլախոտերը, իսկ ահա նախաճաշից ուշանալու համար յուրաքանչյուր փոքրիկ (տուգանք) էր մուծում մեկ ցենտի չափով:

Երբ Ռոկֆելլերն ուզում էր գնել հեծանիվներ 4 երեխաների համար, կինը նրան արգելեց, ասելով, որ ավելի լավ է ունենա մեկը, բայց կարողանան այն իրենց մեջ կիսել:

Ռոկֆելլերի հաջողության գաղտնիքներն էին`
1. Կանխագուշակում էր իրադարձությունները
2. Միշտ հետաքրքրվում էր նոր ոլորտներով
3. Դաստիարակում էր երեխաներին` իմանալով, որ նրանք են ապագա ժառանգորդները
4.Աշխատում էր օր ու գիշեր, քանի որ առանց դրա հաջողության դռները փակված էին նրա համար
5. Չէր կառչում առաջին անհաջողությունից` ասելով, որ վերջ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում
6. Նա գիտեր սպասել և համբերել:

Հ.Գ. Մինչև հիմա նա համարվում է աշխարհի և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը, ում անունն արդեն հարստության խորհրդանիշ է դարձել: Ունենալ նպատակ և ապրել հանուն այդ նպատակի, ահա հաջողության գաղտնիքը, որին հասնելու համար անհրաժեշտ է պարզապես հավատալ ինքդ քեզ, ինչպես Ռոկֆելլերն էր հավատում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել