1. «Նա ասես այն երգերից լիներ, որ պատահաբար միայն մի մասը լսում ես ու այդ պահից, այն անվերջ հնչում է քո մտքում»:
2. «Երկու մարդիկ իսկապես հավասար են միայն այն ժամանակ, երբ հավասար է նրանց ինքնավստահությունը»:
3. «Ահա թե ինչու են երազանքներն այսքան վտանգավոր. դրանք կրակի պես այրում են, երբեմն էլ ամբողջությամբ խժռում են մեզ»:
4. «Կասկածներով լի միտքը չի կարող կենտրոնանալ հաղթանակի վրա»:
5. «Մենք ապրում ենք ինչպես լեռն ի վայր հոսող ջուրը, որը քիչ թե շատ նույն ուղղությամբ է ընթանում, մինչև որ չի բախվում ինչ-որ բանի, որը ստիպում է նրան առաջ գնալու համար նոր ուղի գտնել»:
6. «Չգիտեմ` երբ կտեսնվենք նորից կամ ինչպիսին կլինի աշխարհը, երբ հանդիպենք: Հնարավոր է այդ ժամանակ շատ սարսափելի բաների միջով անցած լինենք, բայց ես քո մասին կմտածեմ ամեն անգամ, երբ կարիք ունենամ ինքս ինձ հիշեցնելու, որ այս աշխարհում ապրում է գեղեցիկն ու բարին»:
7. «Եթե ճակատագիրդ պահես քո մտքում, կյանքի ամեն պահը հնարավորություն կդառնա քեզ համար դրան ավելի մոտենալու համար»:
8. «Համբերատար սպասելը քեզ չի սազում: Ես տեսնում եմ, որ քո անհատականությունը լի է ջրով, իսկ ջուրը երբեք չի սպասում: Այն փոխում է իր ձևը ու հոսում ամեն ինչի շուրջ ու գաղտնի ուղիներ գտնում, որոնց մասին ուրիշ ոչ ոք չէր մտածել»:
9. «Այսօր շատ մարդիկ հավատում են, որ նրանց կյանքն ամբողջությամբ կախված է իրենց ընտրությունից, սակայն մենք կավի կտորների նման ենք, որոնք մշտապես արտացոլում են բոլոր նրանց մատնահետքերը, ովքեր դիպչել են դրանց»:
10. «Դեղձը հաճելի համ ունի, սունկը` նույնպես, բայց դու երբեք չես կարող դրանք համադրել»:
11. «Երբեք մի հանձնվիր, որովհետև նույնիսկ գետերն են պատնեշներ մի օր կոտրում»:
12. «Իհարկե, նշանը ոչինչ չի նշանակում, եթե չգիտես ինչպես այն վերծանել»:
13. «Մենք բոլորս էլ գիտենք ձմեռային տեսարանի էությունը. մի օր այն կարող է ամբողջովին ծածկված լինել ու նույնիսկ ծառերը հագած կլինեն ձյան ճերմակ շալեր, բայց այն անճանաչելի կդառնա հաջորդ գարուն»:
14. «Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի կարողանանք հասկանալ տիեզերքի շարժումը ու մեր գործողություններն այնպես ծրագրել, որ ոչ թե կռվենք պահի հետ, այլ ընթանանք դրա հետ»:
15. «Կյանքում ոչինչ այնքան հասարակ ու հեշտ չէ, որքան մենք պատկերացնում ենք»:
16. «Վիրավոր վագրը վտանգավոր գազան է»:
17. «Այժմ ես գիտեմ, որ մեր աշխարհը ավելի կայուն չէ, քան օվկիանոսում բարձրացող ալիքը: Ինչ պայքար ու հաղթանակներ էլ մենք տանենք, որքան էլ տանջվենք դրանք ապրելով, շուտով ամեն ինչ կհոսի ու կանցնի, ինչպես ջրոտ թանաքը թղթի վրա»: