1948-ի այս օրը, այսինքն՝ 65 տարի առաջ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. հռչակագիր, որի ընդհանուր գաղափարն ուղղված է ազատության սկզբունքի իրականացմանը, խտրականության վերացմանը և բռնության մերժմանը:
1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, հետագայում նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր: Հենց այս օրն են հիշվում բոլոր այն ջանքները, որ տարվել է հանուն վերոնշյալ գաղափարի:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003 թվականին: Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին անհատի հիմնական իրավունքները: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. ի դեպ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: