1in.am-ը գրում է.
Շվեյցարիայում ընկերություններից մեկը սկսել է մահացածների դիակիզումից մնացած մոխրից ադամանդներ արտադրել: Մարդիկ կարող են իրենց հարազատների մոխրից ադամանդներ պատվիրել, որոնք կհավերժացնեն նրանց հիշատակը:
Այս տեխնոլոգիան առաջինն օգտագործել է «Ալգորդանզա Մեմորիալ Դայմոնդ»-ը: Ընկերության աշխատակիցների խոսքերով` այս թանկարժեք քարերի արտադրությունը նման է բնական ալմաստի ձևավորմանը:
Տեխնոլոգիայի էությունն այն է, որ ալմաստը բաղկացած է ածխաջրի ատոմներից: Իսկ մարդու մարմնում այդ նյութը կազմում է 18 տոկոս: Քարի ձևավորման համար անհրաժեշտ է մոտ 450 գրամ մոխիր և 1 շաբաթ ժամաանկ:
Իսկ ամերիկյան LifeGem ընկերությունը պնդում է, որ ԱՄՆ-ում, այսպես ասած, «հուշաալմաստների» ստեղծման գաղափարն իրեն է պատկանում, հաղորդում է ABCNews.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_236551.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել