Ըստ «The Daily Mail» լրատվականի` ԱՄՆ Ջորջիա նահանգում տղամարդը պարտավորվել է 50.000 դոլար վճարել իր նախկին հարսնացուին` նրան խաբելու ու այլ աղջկա հետ հանդիպելու համար: Մելիսա Կուպերը կարողացել է հաջողությամբ շահել իր նախկին փեսացուի` Քրիստոֆեր Քելիի դեմ դատական հայցը, այն բանից հետո, երբ աղջիկը աշխատանքից դուրս էր եկել ու տեղափոխվել Քրիստոֆերի մոտ, ու պարզել, որ վերջինս այլ ընկերուհի ունի:
Կուպերը դատարանին ասել է, որ աշխատանքից դուրս է եկել տնային տնտեսուհի դառնալու համար, որպեսզի խնամի իրենց երեխային ու իր փեսացուի` նախկին կապից ունեցած երեխային` ավելացնելով, որ այդ զոհաբերությունն արել է հավատալով, որ նրա կինն է դառնալու:
Մելիսա Կուպերը:
Կուպերը պատմել է, որ չնայած Քելին իրեն նշանադրության թանկարժեք մատանի է նվիրել, այնուամենայնիվ, խաբել է իրեն` այլ կնոջ հետ հարաբերություններ ունենալով:
Կինը փեսացուի գաղտնի կապի մասին առաջին անգամ տեղեկացել է 2011թ.-ին, իսկ երկրորդ անգամ` իրենց համատեղ բնակության ժամանակ, երբ տղան պահանջել է, որ նա երեխաների հետ լքի տունը:
Քրիստոֆեր Քելին փորձել է համոզել դատարանին, որ նրա կապը Կուպերի հետ եղել այնպես, ինչպես մարմնավաճառի հետ:
Քելիի պնդումները դատարանում չեն ընդունվել, քանի որ հետաքննությունը ցույց է տվել, որ իրականում սեռական կապի դիմաց գումար չի փոխանակվել զույգերի միջև:
Քելին դատարանում ասել է, թե մատանին հենց այնպես է նվիրել Կուպերին` առանց նրան ամուսնության առաջարկ անելու, ինչն էլ դատարանը ընդունել է որպես փաստ այն բանի, որ նա իրականում մտադրություն չի ունեցել նրա հետ ամուսնանալու: Այդ ամենի արդյունքում դատարանը մեղադրել է Քելիին` նրան պարտադրելով 50.000 դոլար վճարել, որն իր մեջ ներառում է դատական բոլոր ծախսերն ու նրա կողմից հասցված վնասները իր նախկին հարսնացուին: