1. Անընդհատ նշեք, որ տնտեսությունը ապագայում ավելի վատ է լինելու, քան այժմ: Մարդկանց մեջ սերմանեք վախ ապագայի հանդեպ: Չհիմնավորված վախը կարևոր է դժբախտության համար:
2. Հրապարակեք նյութեր և քննարկեք միայն թեմաներ, որոնք կձանձրացնեն մարդկանց: Ձանձրույթը և անտարբերությունը դժբախտության կարևոր մասն է:
3. Հասարակության մեջ սերմանեք բացասական ինքնագիտակցություն և նույնականացում: Որքան անինքնավստահ և թերի է իրեն զգում հասարակությունը, այնքան այն ավելի դժբախտ է այն:
4. Սերմանեք վեճեր և կռիվներ: Անիմաստ և փոքր բաներից ստեղծեք արհեստական վեճեր այս կամ այն դերակատարի միջև, վեճերը կարևոր են դժբախտության համար:
5. Սերմանեք «վատի» նախապաշարմունք: Եթե նույնիսկ դրական երևույթ է տեղի ունենում, ներկայացրեք դա այնպես, որ հասարակությունը դրան ավտոմատ վատ վերաբերվի: Վատ նախազգացումները չափազանց կարևոր են հասարակությանը լիարժեք դժբախտացնելու համար:
6. Գործեք միայն անձնական շահերից ելնելով: Պետության շահը, հասարակական միտքը և արժեքները կարևոր չեն: Եղեք էգոիստ:
7. Երբեք մի գնահատեք այն, ինչը դրական է: Եթե որևէ մեկը դրական որևէ բան է անում, դա հաստատ ինչ-որ վատ ծրագրի մի մասն է: Միշտ փնովեք լավ գործերը:
8. Միշտ գործեք այնպես, որ տարածեք անհանգստություն, մտավախություն ու լարվածություն: 
9. Փնովեք պետությանը: Ձեր ցանկացած ձախողման մեջ պետությունն է մեղավոր, այնպես որ փնովեք պետությանը, դուք ոչնչում մեղավոր չեք:
10. Այնպես գործեք, որ նույնիսկ տոները վերածվեն տհաճ միջոցառումների, երբեք թույլ մի տվեք, որ հասարակությունը վայելի և հաճույք ստանա: Հաճույքները խանգարում են դժբախտությանը:
11. Մշտապես փնովեք հասարակությունը, խոսեք վերջինիս թերություններից և վերլուծեք այդ թերությունները: Թույլ մի տվեք, որ հասարակությունը որևէ դրական բանով աչքի ընկնի:
12. Փառաբանեք անցյալը, նույնիսկ անցյալի վատագույն իրողությունները ներկայացրեք դրականի ներքո, ցույց տվեք, որ այժմ ավելի ահավոր է, քան երբեք:
13. Փորձեք գտնել վատագույն գործընկերոջը ու փոխեք նրան դեպի ավելի վատը: 
14. Եղեք քննադատ, քննադատեք ու փնովեք ամեն ինչ: 
Պահելով այս 14 կանոնները` դուք ամբողջապես կդժբախտացնեք հասարակությունը և կհասնեք ձեր ուզածին: Չշեղվեք!!!

Կարծես թե այսպիսի պատվիրան են ստացել հայոց ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները իրենց գործունեության վաղ շրջանում:

Այս ստատուսը հիմնված է հոգեթերապեվտ Cloe Madane-ի ուսումնասիրությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել