Մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ երազում են մեծ հարստության, ամրոցների, և թանկարժեք ավտոմեքենաների մասին: Ցավոք սրտի, մեզանից շատ քչերը երբևէ միլիոնատեր կդառնան, դե իսկ միլիարդատեր դառնալու մասին, առհասարակ, խոսք լինել չի կարող: Միլիարդատերերի մեծ մասը իրենց կարողությունը դիզում է երկարատև ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Անշուշտ, որոշ դեպքերում մարդկանց բախտն ուղղակի բերում է: Այնուամենայնիվ, ինտերնետի շնորհիվ բնակչության մի մասը չափազանց երիտասարդ հասակում մեծ կարողություն է դիզում:  

170440084

Այս մարդկանցից ամենաերիտասարդը Ֆեյսբուքի ստեղծող Մարկ Ցուկերբերգն է: Նա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը  դարձավ 2007 թ.-ին` 23 տարեկան հասակում: Նա այնքան էլ երկար չվայելեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերի «տիտղոսը»: Ընդամենը մի քանի տարի անց, նա իր տեղը զիջեց իր համակուրսեցի Դասթին Մոսքովիցին: Թեպետ նա այլևս Ֆեյսբուքում չի աշխատում, սակայն մինչ օրս էլ ֆեյսբուքի բաժնետոմսերի 6 տոկոսի սեփականատերն է: Նա Ցուկերբերգից 6 օրով ավելի փոքր է: Կարդացեք նաև աշխարհի ամենաերիտասարդ սերիական մարդասպանի մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել