Ձյուն էր իջնում, ասես ժամանակը կանգնել էր, ամեն ձյան փաթիլի հետ ականջներիս վրա նստում էր խուլ լռություն, կարծես ամենուր ամեն ինչ կանգ էր առել, ամեն վայրկյան մնացել էր կանգնած, շուրջ ամեն ինչ լուռ էր, միայն իմ ստվեր էր երևում դատարկ ու մութ մայթերին.....ամեն մի քայլիս հետ կարծես ձյունը ցավում էր` ամեն հետքիս վրա լուռ իջնելով ծածկում այն........


Լուռ  էր ամեն ինչ, փողոցի մի անկյունում ինչ-որ լռության հետ միախառնված ձայն էր լսվում, անհանգսիտ, թախծոտ, ցավոտ ու ՄՐՍԱԾ ձայն, ջութակի ամեն մի նոտայի հետ, հեռվից զգացվում էր նրա սառած մատների շունչը, ամեն մի նոտայի հետ, էլ ավելի էր լցվում լռությամբ այդ լուռ ու դատարկ փողոցը ......
Աչքերս փակած վայելում էի, ամեն մի ձայնի լուռ շնչում, ամեն մի ձայնի հետ, լուռ տատանվում ....

-Սո՛ւս, լռություն է, միապաղաղ լռություն
ու ինչ որ տեղից այդ սուսերը սկսեցին արձագանքվել, ամբողջ դատարկությունը լցվեց սուսերով. մազերը երկար, մաշված ու բարակ վերնաշապիկով մի աղջիկ էր, ձեռնոցնները քրրված, իսկ ինքը, ամեն մի մարմնի հատավածով սառած ..........

լուռ ու համր շարունակում էր մատներով լռության հետ միախառնել ջութակի նոտանները` երկար մազերը տանել-բերելով ջութակի ամեն մի շարժի հետ ......

Ծափահարեցի նրան, նրա աչքերը փակ էին, իսկ հետո դանդաղ բացվեցին խորհրդավորությամբ նայեցին վրաս` զննելով ամբողջ իմ էությունը....

-Տեսնում եմ հոգիդ, տեսնում եմ, թե ինչպես ես շնչում, տեսնում եմ` ինչ ծանր ես արտաշնչում, սուս ոչինչ մի ասա, պարզապես կանգնիր ...
Նա շարունակ զնում էր ինձ, պահի տակ լուռ ծիծաղում, պահի տակ զարմացած նայում, պահի տակ լռում ու կարծես ներքուստ ցավում էր ......երևի տեսնում էր այն հոգին, որի մի անկյունում նստած է մեկը, ու տանջվում է .........

-Սիրուն չէ այս դատարկ լռությունը, այս տաք ցուրտը, որը կպել է ուսերիս, գրկել գլուխս, ու բռի մեջ առել նուրբ մատերս, սիրուն է, չէ՞ ......ու աչքերը նորից փակեց, գրկեց իր ջութակը, մաշված ու հին ջութակը, գրկեց ու գլուխը հենեց ջութակին ....մեղմ ու անձայն օրորվելով ջութակի հետ...

-Լուռ է, լռում է, լռության մեջ թաղվել է հետքերը, ձայնները....
Խոսում էր ինքն իրեն, մազերը փռած գետնին լուռ ու անվերջ օրորովում էր ....

Չէի խոսում ոչինչ, չէի ուզում որևէ կերպ նրա այդ գեղեցիկ ու լուռ պատրանքը փշրել, նրա այդ հեքիաթային ու գորշ աշխարհը նորից բերեի իրականություն .....
Նա ապրում էր, ամեն բան ապրում էր, զգում ու ապրեցնում..........

Ձյունը առատացավ, նա այդպես անշարժ գրկած իր ջութակը մնաց, հեռանում էի, անձայն, չէի իզում իրոք քանդել այդ միախառումը, մեկ քայլ ու...
-Այդպես է չէ, հեռացումից հետո մնում հետքերը, որը երբեք, ոչինչ ու ոչ մի կերպ չի ծածկվում, մնում է այդպես հաստատոն.....
Նորից խոսում էր .....
-Ո՞ւնես ծխախոտ: Մոտեցրեցի ծխախոտը, սառը ձեռքերով բռնեց ձեռքերս ու վառեց այն, լուռ տանելով չորացած շուրթերին, կամաց ու աչքերը փակ սկսեց ծխել
 -Նստիր, նրա մեղմ հրամայական ձայնը ասես, գիտեր` ինչ էր ասում

-Նստիր, ցրտից երբեք չեն մրսում,
Նստեցի նրա կողքին, դողում էր ամբողջ մարմնիս` ցուրտ այդ գիշերից, ու նաև դողում էի նրա խորհրդավոր լինելուց.....
-Այսպես գիշեր էր, սակայն անձրևոտ օր, աշնան գիշերային լացող օրերից էր, ես գտա նրան ...
ու սկսեց պատմել`

Վախեցած վազում էի, գիշերվա այդ մութ ամայությունից փախչում էի, ու հանկարծ ինչ-որ մի ձայն կարծես բռնեց հոգուցս ու քաշեց իր մոտ, մի տղա էր` քար է նստարանին նստած, ուսերին առած մի գեղեցիկ ջութակ էր նվագում, լուռ ու ապշած նայում էի նրան, նրա ամեն մի նոտան մարմնիս գերել էր, ամեն մի նոտան զգում էի վրաս, ամեն մի նոտայի հետ կարծես շոյում էիր ինձ, մարմինս, շուրթերս, վայրկյանական կարծես ամեն ինչ փոխվել էր, նա, ախ, նա այնքան գեղեցիկ էր, երբ վերջում նվագեց ու պրծավ, գլխից հանեց գլխարկը ու լուռ խոնարհվեց իմ առաջ ...

-Էյ, դու իմ առաջին ու միակ ունկնդիրն ես
ու ակայամից սկսեց այտերս կարմրել, նա մոտեցավ ինձ, ձեռքս մեղմ բռնելով` ասաց

-Կպարես:
ու ես և նա պարում էիք, անձրևի ամեն մի կաթիլի հետ շարժվում, նրա հաստ ձեռքերը բռնել էին մեջքս ու ամուր գրկել ինձ, աչքերս փակ ապրում էի....
Նա, ախ, էդ ՆԱ-ն ...
Լռեց, աչքերը փակեց նորից ու գլուխս դրեց ուսերին, լուռ ժպտում էր, կարծես նորից ապրում էր այդ անցյալը, կարծես նորից պարում էր մտովի ....հոգնած էր, սառած մատերը պինդ բռնել էին այդ ջութակը, ամուր ու պինդ, կգրկեի էլի այդ ջութակը...
Ու նա նորից սկսեց խոսել `

-Ու մենք պարում էինք, ամեն անգամ նրան տեսնելու ցանկությունը ուտում էր ինձ, ես սիրում էիր նրան:
Այս բառերը ասելուց հետո, լուռ արտաշնչեց, ներսից թափելով կուտակված շունչը....
Նան, իմ միակ երջանկությունը ու սխալմունքը այս կյանքում:

Ամեն օր հանդիպելուց ու նրա գրկախառնումներից, ես ավելի էի ապրում կյանքը, ախ սերը, այդ սերը գալիս այն ժամանակ, երբ ամեն բան վերջացած է լինում, ու հեռանում է այն ժամանակ, երբ ամեն ինչ պետք է նորից սկսվի:

Լուռ կրկնում էր այս բառերը, գլուխը էլ ավելի հարմարեցնելով ուսերիս, զգում էի, որ դողում է, մրսում է, բայց նա ձայն չէր հանում` կարծես ամեն բան նրա համար ավարտված էր, ամեն բան էլ չուներ ԳԻՆ.......


-Երևի դու էլ իմ առաջին ու միակ ունկնդիրն էիր: Վերջապես գլուխը իջեցրեց ուսերիցս, վեր կացավ, ու կորավ նա, խառնվեց առատ ձյան հետ, ու հեռացավ, ով էր նա, կարծես հարբած լիներ, պարելով ջութակն առած քայլում էր, ժպտում, ուրախանում, բարձր ծիծաղում ու նորից լռում, ո՞վ էր այդ ԱՂՋԻԿԸ....
ու ամեն ինչ նորից լռեց, նա կորավ, չքացավ, հետքերը ծածկվեցին, կորավ լուռ մթի հետ .......

Ամեն օր գիշերվա հետ փնտրում էիր նրան, նա չկար, ու չկար, կարծես, իրոք ես ապրում էի պատրանքով, միթե այդ գիշերը, ախ, այդ գիշերը պատրանք էր, նրա խոսքերի ամեն մի տառն ու մասնիկը դեռ հիշում է, դրանք արձագանքվում են ականջներիս մեջ ......
Հենց այնպես ոչինչ չի լինում կյանքում, այն ամենը ինչ ունենում է սկզիբ, ունենում է նաև ՎԵՐՋ, այս խոսքերը էլ ավելի էին ինձ հույս տալիս, որ նա նորից մի օր կհայտնվի, նրա այդ մեղեդին գերել էր ինձ. չէ, չէի սիրահարվել նրան, այլ նորից ուզում էի ապրել այդ վայրկյանները, այդ մեղեդին .....
Անցան օրեր, ու նորից ձյուն, գիշեր ու ձյուն, նա այնտեղ էր, նա նորից եկավ....
Այս անգամ չէր նվագում, լուռ ծխում էր, դեռ նրան չմոտեցած` նա նորից սկսեց պատմել 
-Երկրորդ ամիսն էր, ինչ սիրում էին նրան, մենք քնեցինք, քնեցինք իրար գրկած, փողոցում, դատարկ այդ մայթերին, այդ ամայության մեջ մենք վայելեցինք իրար, ու սկսեց ծիծաղել ....
Նա գրկել էր ինձ, դրել էր ծնկներին ու վայրենու պես հոշոտում էր շուրթերս` շոյելով ամբողջ կրծքավանդակս, շոյելով ինձ .....ու անվերջ ամեն մի բառից հետո ծիծաղում էր ...
-Ինչո՞ւ ես ծիծաղում: 
-Հասկանում ես, մենք, ավելի շուտ Ե,Ս սիրում էի ՆՐԱՆ ...
Իսկ նա վայելում էր ինձ .....
Ծիծաղում էր, ու այդ ծիծաղի հետ մեկտեղ սկսեց լացել 
-Նա ինձ վայելում էր, նա ինձ վայելում էր ......
Սկսեց բարձր ձայնով արտասվել, ոտքերի տակից հանելով մի շիշ, սկսեց խմել:
-Նա ինձ վայելում էր....
Նրա այդ լացը միամիտ մի լաց էր, ափսոսանք 
-Ա՜խ, այդ ջութակահարը, ա՜խ ես նրա........նա, ա՜խ, այդ ՆԱ ....
Երբեմն սիրում ենք, երբեմն փոշանում սիրելու համար, երբեմն ուղղակի ատում կյանքը, լոկ այն պատճառով, որ ոչինչ այլևս չի կրկնվում, ոչ մի պահ ....երանի այդ գիշերը, միակ լիներ, ու ես չհանդիեպի նրան, չտվեի նրան:
Ա՜խ, ես նրա .....
Հանեց ջութակը, հոտ քաշելով ջութակի մաշված փայթից, սկսեց նորից պատմել, դեռ մնացած է նրա մատների բույրը, նրա հաստ մատները, որոնք սիրում էի, նրա, այդ նրայի մատների բույրը դեռ մնում է, նրա ծխախոտի հոտը, ու սկսեց տնքալ, կարծես տրվել էր հիշողություններին, լուռ տնքում էր, կարծես նրա գրկում  էր, կարծես ՆԱ նորից վայելում էր ՆՐԱՆ........
Մեկ-մեկ ուզում է հարբել ոչ թե անցած ու գնացած հիշողություններից, այլ ներկայից, հարբել նորից նրա ներկայությունից, նրա նվագից, նրա վայրենի համբյուրներից ...
Ա՜խ, որքան եմ քեզ կարոտում, ախ դու չգիտես, ոնց եմ կարոտում մեր առաջին օրը, է՜հ, դու չգիտես ....
Չկաս, չես էլ եղել, դու մի պատրանք էիր անիրական մի հաճույք, ա՜խ սերս: 
Լուռ, ամեն բառի հետ նորից հարբում էր, տնքում, ծիծաղում ու արտասվում ...
Ա՜խ, թե դու մի օր նորից գայիր, կյանքս տվել եմ քեզ, մարմինս տվել եմ քեզ, էլի կտամ, էլ չունեմ ոչինչ, բայց էլի կտամ, միայն թե մարմնիս վրա զգայի քո մեղեդին, քո շնչի մեղեդին.....
Չէ, հաստատ գժվել եմ, կյանքի այս դատարկ փողոցներին տրվելով, գժվել եմ ....
Լուռ արտասվում էր այդ աղջիկը` մոռանալով իմ ներկայության մասին, կարծե, տրվել էր ինքն իրեն, ու խոսում էր անվերջ .....խոսում էր ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ասում, բայց այնքան ցավ կար, այնքան սպասում ու այնքան այնքան ԱՅՆՔԱՆԵՐ կային.......
Նրա մարմնի ամեն հատված հիմա զգում եմ, նրան ինձ վրա զգում եմ, նրան իմ մեջ զգում եմ, նրան ու այդ գիշերները դեռ զգում եմ .......նրա խուլ տնքոցները, նրա խուլ համբույրները .....
-Եվ ի՞նչ եղավ .....
Ինչպես ամեն մի սկիզբ ....սուս, ես կշարունակ եմ ...
-Ինչպես ամեն սկիզբ, այդպես էլ այդ սկիզբը մի օր վերջացավ...
Նա ծիծաղեց, ձեռքը դնելով ուսերիս, աչքով տալով ասաց`դու ինձ հասկանում ես .....
Նայեց աչքերիս մեջ ու գլուխը կախեց. ես գիժ եմ...
Տնքում էր, մարմինը ամբողջովին ջուր էր, հարբած էր, չէր կարողանում կանգնել, եթե թողներ ուսերս կընկներ ....
Ատում եմ նրա բացակայությունը ....ու նորից սկսկեց....
Մի գիշեր, երբ սովորականի պես պետք է տրվեի նրան, նա այլևս չեկավ, ես սպասում էի նրան, նա չեկավ......քարին թողել էր ջութակը, ու մաշված վերակուն ..ու մի թուղթ, չկարդացի այդ թուղթը, մինչև հիմա չեմ կարդացել` գիտեմ ինչ է գրված ......բայց չեմ համարձակվում կարդալ, ամեն անգամ գիշերներ նրա վերակուով ծածկված գալիս եմ այստեղ` սպասելով նրան, որ նա նորից կգա, ու նորից ես կտրվեմ նրան....
Աշունն անցել է, էլ չի գա, ձմեռ է արդեն, իսկ նա չկա, ու չի էլ գա գուցե....
Հանեց գրպանից նամակը ու տվեց ինձ, դու ինձ հասկանո՞ւմ ես, չէ՞:
-Դե, ու նորից աչքով տվեց կարդա.....այնպես որ չլսեմ .....
Նամակ.................
օդը լցվում է մթով, հիշողություններս ներս են թափանցում, ա՜խ, ինչ դժվար է լցվել մենությամբ, գրկել ինքդ քեզ, զգալ դատարկություն, ես ուզում եմ քեզ, ուզում եմ, ուզում եմ ձեռքերով շոյել մարմինդ, նուրբ մեջքդ, փոքր կրծքերդ, որի տակ մեղմ ու լուռ ապրում է սիրտդ, ես ուզում եմ քեզ, ուզում եմ համբուրել կրծքերդ, մեղմ լեզվով թաթախել համդ ու բույրդ. զգալ, զգալ քեզ, այնպես զգալ` կարծես վերջին անգամ եմ զգում, այնպես գրկել, կարծես էլ չեմ գրկելու, ու այդպես անվերջ, հավերժ, թվա, թե վերջին անգամ, բայց չավարտվի դա:
Տեսե՞լ ես, տես միայնությունը ծխում է, ես եմ նրա ծխախոտը, նա ինձ ծխում է:
Ես քիչ-քիչ մոխարանում եմ քո բացակայությունից, ի՞նչ անեմ ես, ախր սերս ժամանակավոր էր, ես էլ չեմ գալու, գիտեմ ամեն անգամ կգաս, կսպասես ինձ, բայց ես դադարել եմ գալ, ես գիտեմ ցավից սկսես նվագել, նվագել այնպես, ինչպես ոչ ոք, գիտեմ ցավից կգժվես, գիտեմ սիրում ես, չէ մի ների ինձ, սա իրոք պատրանք էր, անիրական .....
Գիշեր է իջնում, մութ ու խելառ գիշերն է նորից սկսվում, առանց քեզ, առանց քո տաք ու ջերմ համբյուրների, առանց քո մերկ մարմնի, առանց քո լուսավոր ներկայության, ինչ տգեղ է գիշերը, երբ իմ կողքին չես, չես գրկում ինձ, երբ ես քեզ չեմ վայելում ու քամում կիրքը, ա՜խ, ոնց որ իմ հեքիաթը լինես, մինչև չվայելեմ քո մարմինը, մինչև մազերդ չհամբուրեմ, չեմ կարողանում քնել, դու իմ հեքիաթ անիրական, հորինված հեքիաթ ....չէ այսօրվանից դադարում է ապրել հեքիաթներով, ապրելով քեզանով, քանզի դու կիրք էիր, ես նվագում էի քո մարմինը, քո մարմինը......
Մինչև կարդում էի նամակ, աղջիկը լուռ ու հարբած հեռանում էր, նորից կորում, ճոճվում ոտքի վրա, նրան էլի գրկել էր ձյունը ու ու պարել էր մութը, նա նորից քիչ-քիչ կորում էր ....
Շարունակեցի կարդալ....
Սպասիր ինձ, գիտեմ որ գիտես, որ էլ չեմ գալու, բայց դու կսպասես ինձ, ամեն անգամ անձրևի հետ կսպասես իմ գալուն, ծածուկ իմ գալուն, կսպասես, գիտեմ ....բայց չեմ գալու .....
չզգալ քեզ, չշոշափել ու չապրել քեզանով, անտանելի է, բայց քեզ չեմ սիրում, հոգնել եմ իրոք ...
Նամակս թող մնա անվերջակետ, ինչպես մնաց անսկիզբ 
Ա՜խ անիծված գրիչ, չհասցրեցիր անգամ վերջակետ դնել .........
-տկ -տիկ-տոկ 
նամակի վերջում այս տարօրինակ բառերն էր գրված, իսկ այդ աղջիկը այլևս չէր երևում, հեռացել էր, ջութակը տեսա ջարդված, որի վրա արդեն նստել էր ձյունը, երևի անցորդնները կգան ու կանցնեն ջութակի վրայով, կտոտորեն այդ ամբողջ զգացմունքերը, որոնք պարփակված են ջութակի ներսում, ջութակը ՄՆԱՑ մենակ ........
Ոչ մնաց այդ աղջիկը տարօրինակ, ու ոչ էլ մնաց այն մեղեդին, ՆՐԱ մեղեդին, ցավի մեղեդին...
ու հետո մյուսը նամակը, աղջկա նամակը բացեցի, նա գրել էր `
Օծանելիքդ բույրը, երբեք չեմ խառնում կյանքի այս բույրերին, այլ ավելին` քո օծանելիքը ինձ կյանք է թվում, շունչ, որով և գուցե ապրում եմ ես, բայց դա էլ քեզ պես հեռացել է, փնտրում եմ քեզ, օծանելիքի բույրը, երանի՜ այս պահին երկուսդ էլ իմ կողքին լինեիք, անվերջ համբուրեի, զգայի ձեզ, ա՜խյ սիրելիս մեկ-մեկ անգամ հիշողություններն են քեզ պես հեռանում, մնում են միայն այն հիշողությունները, որտեղ սիրել եմ միայն քեզ, քո թերությունները, բայց արի ու տես, անգամ անթերի ես, անթերի ես ինձ համար, լռո՞ւմ ես, գիտես քո լռություննը լռություն չէ, այլ չես կարողանում խոսել ու խորհել, ասում են, թե մենակությունը այն գիրքն է, որտեղից սովորում ես ապրել այն ամենը, ինչը քեզ սպանում է, դու ինձ սպանում ես սիրելու չափ, սիրո՞ւմ ես ինձ, չէ՞, ինչ ծիծաղելի է, այդպես լուռ, այդպես էլ անպետք էլ մնա, մեկ է քեզ անթերի եմ սիրում, ես արդեն քեզ այնպես եմ սիրում, ինչանքով, որ հոգիս է ցանկանում է, քո թերությունները չեն թերացնում իմ սերը, լռիր այդպես անշշուկ, քո լռությունից հիշում եմ հայացքդ, շուրթերդ, և անգամ զգում եմ օծանելիքդ բույրը, դա էլ ես փոխե՞լ, այդ բույրն էլ  ես փոխե՞լ, սիրելիս, մի՞թե մեղք էր քեզ սիրել, քեզ տիրելն ու տրվելը, բայց արի ու տես, դու ես ինձ տիրել, ու դեռ տիրում ես:
Խոսքերս շատ են, ահավոր շատ, անսպառ, ուզում եմ խոսել, բայց, ավաղ, նաև ուզում եմ լռել, ուզում հայացքով ունկնդրել քեզ, մի՞թե սերս, սերը իմ մեղք էր, անմեղ էր, բայց այնքան մեղավոր, որ սիրել է քեզ:
Ու լսում էի անվերջ հեռվից լսվող ջութակի մեղմ ու ցավոտ մեղեդին, կարծես ամեն մի մեղեդու հետ գալիս էր, հեռվում մնացած կարոտ, կարոտ մի քամի, ու անվերջ գրկում էր ինձ ու կարծես տանում էր դեպի անցած ու գնացած օրերը ....
Ու ես հասկացա կյանքում, որ ամեն մի ցավից հետո ծնվում է իսկական արվեստ, իսկական հոգի, ամեն բանի վերջում ծնվում է մի նոր բան, մի նոր սկիզբ ......
Ես չէի ճանաչում ոչ ջութակահարին, ոչ աղջկան, ես պարզապես զբոսնում էի գիշերվա լուռ ու մունջ ձյան հետ, իսկ այդ գիշերը որքան տարօրինակ էր ....
Տեսնես հիմա ո՞ւր է այդ աղջիկը, գուցե է գնացել է որոնելու ջութակահարին, գուցե այլևս չկա, կամ գուցե ինչ որ մի տեղ նորից հարբում է, նորից ծիծաղում, նրա այդ բարակ ու նուրբ մարմինը, որքան մեծ ցավ էր տանում իր մեջ, այդ աղջիկը ոչինչ չուներ, ուներ մի ջութակ, որն արդե այլևս չունի.........
Ու ամեն անգամ գալով այս փողոց` զգում եմ դատարկություն, իսկ ձյունը նորից իջնում է ցած, ծածկում ու խլացնում մայթերը .....
Ու մեղմ ջութակը նրա լռեց, լռեց ու խլացավ
- Դու խե՞նթ ես:
 -մի քիչ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել