Մեկ շաբաթ է ամբողջ աշխարհը ողբում է սիրված դերասան Փոլ Ուոքերի ողբերգական մահը՝ ավտովթարի արդյունքում: Տարբեր վարկածներ ու անգամ միստիֆիկացիաններ կան դերսանի մահվան առնչությամբ, բայց պաշտոնական վարկածը պարզ է ու ողբերգական. «Ֆորսաժի» սրված հերոսը մահացել է ստացված վնասվածքներից ու այրվածքներից:
Օրերս նրա ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Ռիկարդո Միլլերը, ով դերասանի ջիուջիցուի մարզիչն է եղել երկար տարիներ շարունակ, հրապարակել է դերասանի մինչ այժմ անհայտ լուսանկարներ և պատմել դերասանի պլանների մասին:
Ըստ Միլլերի, Ուոքերը աննկարագրելի բաց և ընկերասեր մարդ էր, ով հոգնել էր փառքից և ուշադրության կենտրոնում լինելուց: Ավելին, Միլլերը պատմել է, որ Ուոքերը որո՛ել էր դադարել դերասանական ակրիերան և ողջ ժամանակը տրամադրել իր 15-ամյա դստեր՝ Միոդոուի հետ անցկացնելուն, ով 14 տարի է ինչ ապրում է Հավայան կղզիներում՝ իր մոր հետ:
Միլլերը հայտնել էր, որ Ուոքերի համար միշտ էլ ավելի առաջնային է եղել լավ հայր լինելու հարցը, այլ ոչ թե հայտնի դերասանի համբավ ունենալը: Ավաղ, նրա բաղձալի երազանքը ընդհատվեց ողբերգական ավտովթարով: