Allsport.am-ը գրում է.
Գերմանական առաջատար պարբերականներից «Ruhr Nachrichten»-ը և «Der westen»-ը գնահատել են Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստների Լևերկուզենի «Բայերի» դեմ ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ դորտմունդցիները սեփական հարկի տակնվազագույն հաշվով պարտություն կրեցին:
Վերոնշյալ երկու պարբերականներն էլ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցածր գնահատական են տվել: «Ruhr Nachrichten»-ից 6 հնարավորից Մխիթարյանը ստացել է 5 բալ, «Der westen»-ից 4:
«Ruhr Nachrichten»-ն ամենաբարձրը գնահատել է դարպասապահ Ռոման Վայդենֆելլերին 2.5, ամենացածրը Հենրիխ Մխիթարյանին և Մանուել Ֆրիդրիխին 5:
- Ռոման Վայդենֆելլեր 2.5
- Սոկրիատիս 4.5
- Էրիկ Դուրմ 4.5
- Մանուել Ֆրիդրիխ 5
- Սվեն Բենդեր 3.5
- Նուրի Շահին 4
- Հենրիխ Մխիթարյան 5
- Յակոբ Բլաշչիկովսկի 4
- Կևին Գրոսկրոյց 3
- Ռոբերտ Լևանդովսկի 4
- Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ 4.5
«Der westen»-ը, Հենրիխ Մխիթարյանին տալով 4 գնահատականը, գրում է, որ հայ ֆուտբոլիստը հարվածելու ոչ մի փորձ չկատարեց, շատ քիչ էր հետ նահանջում թիմակիցներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ գերմանական պարբերականները գնահատում են 1-6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը մեկն է, իսկ ամենացածրը վեցն է: