Ամուսանական զույգերը հաճախ են երդվում` «միասին հիվանդության ու առողջության օրերին»: Dana-Farber Cancer ինստիտուտի նոր գիտությունը ենթադրում է, որ այս երդումը իրոոք կարող է օգնել ամուսնական զույգերին պահպանել իրենց առողջությունը:
Հետազոտողները Այալ Այզերի գլխավորությամբ` Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի, Վարակաբանության ու Արդյունքների ամփոփում կազմակերպությունններից հավաքագրել են մոտ 700.000 հիվանդ: Այդ մարդիկ համարվում էին քաղցկեղի ամենադաժան 10 դրսևորումների կրողները: Որպեսզի նրանց համար երաշխավորվեր հետազոտության հավասար դաշտը, նրանց բաժանեցին խմբերի`առնելով նրանցից յուրաքանչյուրի տարիքը, սեքսուալ ու սոցիալական ֆոնը:
Այն բանից հետո, երբ արդյունքները վերջնականպես ամփոփվեցին, Այզերի թիմը արձանագրեց զարմացնող մի փաստ. չամուսնացած մարդկանց մոտ, ովքեր հիվանդ են քաղցկեղով, հիվանդության տարածումը առավել հավանական է` մոտ 17 տոկոսով: Բացի այդ մոտ 53 տոկոսանոց հանավականություն կա, որ նրանք անգամ համապատասխան բուժում անցնելուց հետո ամբողջությամբ չեն ազատվի քացկեղից:
Հետազոտողներն ասում են, որ այս արդյունքներին հանգեցնում է ոչ թե կոնկրետ ամուսնությունը, այլ ավելի շուտ սերը, բարենպաստ պայմանները, որոնք էլ հենց ստեղծում են առողջ ամուսնություն: Չամուսնացածները հետազոտման ընթացքում ստացել են բացասական ենթադրություն, քանզի շրջապատված են եղել իրենց համար վատ մարդկանցով:
Կողակից ու լավ ընկեր ունեցող հիվանդների մոտ ավելի հաճախ է ժամանակ լինում այցելել բժշկին, ստանալ դրական էներգիա, ինչն էլ իր հերթին կանխարգելում է հիվանդության զարգացումը: Այն մարդիկ, ովքեր չունեն ընկերական խմբի աջակցությունը, կարող են դադարեցնել այդ այցելությունները` իջեցնելով իրենց կենսակերպի որակը:
Այզերը, իր ենթադրության մեջ գրում է. «Մեր տվյալները խոսում են այն մասին, որ ամուսնությունը կարող է բժշկական առումով նշանակալի ազդեցություն ունենալ քաղցկեղով հիվանդ մարդկանց համար… կողակցիդ աջակցությունն այն է, ինչը նպաստում է քո վիճակի բարելավմանը»:
Լիլիթ Աղաջանյան| esaystexem.com
Աղբյուր` exami.com