Առավոտյան շուտ արթնանալը շատերի համար է խնդիր: Այդ իսկ պատճառով որոշեցինք մեր խորհուրդներով օգնել ձեզ: Ներկայացնում եմ 11 տարբերակ, թե ինչպես կարող եք առավոտյան ձեզ «դուրս քաշել» անկողնուց:
1 Փողը մանրացնող սարքով զարթուցիչ ձեռք բերեք:
Եթե զարթուցիչը չանջատեք` դրա մեջ տեղադրված ձեր փողը կվերածվի թղթի մանր կտորների: Իրականում այսպիսի զարթուցիչներ չեն արտադրվում, բայց սրանից սարքելն այնքան էլ դժվար չէ:
2 Գործընկերների հետ պայմանավորվեք, որ եթե ուշանաք աշխատանքից, ապա ստիպված եք, օրինակ, 1000 դրամ վճարել դրա համար:
Դե կարող եք այդ գումարի չափն ավել սահմանել ու տեսեք` հաջորդ անգամ կհամարձակվե՞ք ուշանալ:
3 Ձեր հեռախոսի մեջ հավելաված ներբեռնեք, որը թույլ չի տա անջատել զարթուցիչի ձայնը, մինչև որ չլուծեք մաթեմատիկական առաջադրանքը:
Այս հավելվածը կոչվում է «Math Alarm», որը բացի այն, որ կօգնի ավելի հեշտ արթնանալ, կօգնի ձեզ լավացնել ձեր մաթեմատիկական գիտելիքներն ու հմտությունները:
4 Փորձեք հեռախոսը դնել բաժակի մեջ:
Եթե օգտագործում եք հեռախոսի զարթուցիչը` փորձեք այն դնել բաժակի մեջ. այդպես հաստատ չեք դիմանա դրա ձայնին:
5 Զարթուցիչը դրեք սենյակի մյուս ծայրում:
Մինչև կհասնեք զարթուցիչն անջատելու, հավատացեք` արդեն ուշքի կգաք: Փորձեք:
6 Զարթուցիչի ձայնը դրեք այն երգը, որն ուղղակի ատում եք:
Կամ էլ հակառակը. ընտրեք այնպիսի երգ, որը ձեզ դրական զգացումներ կհաղորդի ու արթնանալիս էներգիա կտա: Սա արդեն կախված է ձեր անհատականությունից, բայց երկու դեպքում էլ օգուտ կքաղեք:
7 Քնելուց առաջ շատ ջուր խմեք, այնպես որ առավոտյան զուգարան գնալու կարիք զգաք:
Իհարկե, սա կարող է սկզբում լավ չաշխատել ու դուք ստիպված լինեք արթնանալ ժամը 4-ին և այլևս չկարողանաք քնել, այնպես որ պետք է ուշադիր լինել չափի մեջ:
8 Օգտագործեք այնպիսի զարթուցիչ, որն անիվների շնորհիվ ամեն անգամ, երբ սեղմեք զարթուցիչի ձայնի սպասման ո կրկնման կոճակը, հեռու կգնա:
Սրանից կարող եք գնել այստեղ` 45 դոլարով:
9 Տնային կենդանի ձեռք բերեք:
Նրանք ձեզ այնքան կձանձրացնեն ու կնյարդայնացնեն, որ ստիպված կլինեք վեր կենալ:
10 Երբ զարթուցիչի ձայնն անջատվում է, սկսեք կարդալ ձեր էլ.փոստի նամակները:
Ձեր էլ.փոստը երեկոյան ստուգելու փոխարեն, ավելի լավ է ստուգեք առավոտյան: Վստահ եղեք, որ դրանց բովանդակությունը ձեզ միանգամից ուշքի կբերի:
11 Օգտագործեք պավլովյան մեթոդը
Փորձեք պավլովյան «շան» մեթոդը, ու ձեր մեջ ձևավորեք ռեֆլեքս, այնպես որ, ամեն անգամ զարթուցիչի ձայնը լսելով, նույն գործողությունն անեք: Դրա համար ուղղակի պետք է`
1. Պառկեք ձեր անկողնում:
2. Զարթուցիչը դնեք այնպես, որ մի քանի րոպեից վեր կենաք: Ձևացրեք, թե քնում եք:
3. Երբ զարթուցիչը զնգա, վեր կացեք ու միանգամից արեք այն, ինչ ուզում եք, որ անեք առավոտյան, երբ իրականում քնից արթնանաք, օրինակ` գնացեք լոգարան, ձգվեք, մարմնամարզություն արեք և այլն:
Այս քայլերը կրկնեք 5 անգամ: