Է. Նալբանդյան. Ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղությանPanorama.am-ը գրում է.

Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը վերադարձել է բանակցությունների սեղանին՝ կառուցողական մոտեցումով: Այս մասին, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, մոտ 2 տարվա ընդմիջումից հետո, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքը նախագահների կողմից, ընդհանուր առմամբ, դրական գնահատվեց:

ԱԳ նախարարն անդրադառնալով Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից տարածվող 5 համատեղ հայտարարություններին, նշել է, որ Հայաստանը կիսում է միջազգային հանրության այն տեսակետը, թե խաղաղության, կայունության և հաշտեցման կարելի է հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Նախարարը ասել  է նաև, որ հայկական կողմը կիսում է համանախագահ երկրների այն դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանց ընտրողաբար մոտենալով դժվար կլինի հասնել խնդրի կարգավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել