16:04 , 6 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը վերադարձել է բանակցությունների սեղանին՝ կառուցողական մոտեցումով: Այս մասին, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, մոտ 2 տարվա ընդմիջումից հետո, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքը նախագահների կողմից, ընդհանուր առմամբ, դրական գնահատվեց:
ԱԳ նախարարն անդրադառնալով Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից տարածվող 5 համատեղ հայտարարություններին, նշել է, որ Հայաստանը կիսում է միջազգային հանրության այն տեսակետը, թե խաղաղության, կայունության և հաշտեցման կարելի է հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
Նախարարը ասել է նաև, որ հայկական կողմը կիսում է համանախագահ երկրների այն դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանց ընտրողաբար մոտենալով դժվար կլինի հասնել խնդրի կարգավորմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ