Դեկտեմբերի 5-ին Ռումինիայի մայրաքաղաք` Բուխարեստում տեղի ունեցավ միջկրոնական ժողով` «Մերձավորի անձնավորությունը քրիստոնեության եւ մյուս կրոնների մեջ» խորագրով:
Վերոնշյալ ժողովը տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց Թեմին կից «Տուտյան» կենտրոնում: Ժողովը վարում էր Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ` Տ.Տաթեւ եպս. Հակոբյանը, պետք է հավելել, որ վերոնշյալ ժողովը կազմակերպել էին մի շարք կրոնական կազմակերպություններ օրինակ` «Կրոնների Խաղաղության», ինչպես նաեւ «Կրոնների Սրբազան Գանձ» հիմնարկությունները:
Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու սպասավորներից զատ, ժողովին մասնակցում էին Ռումինիայում լութերական եկեղեցու, հրեական եւ մահմեդական համայնքների, ինչպես նաեւ ռումին ուղղափառ եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ, պետք է հավելել, որ ժողովին ներկա էին Ռումինիայում մի շարք դիվանագիտական ներկայացուցիչներ` ռումին եւ օտար երկրներից:
Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ` Տ.Տաթեւ եպս. Հակոբյանը իր բացման խոսքում նշեց, որ հիմա շատ կարեւոր է կրոնական երկխոսությունը բոլորի համար եւ ամեն կրոնական ուղղությունները պետք է երկխոսության պատրաստ լինեն եւ ամեն ջանք գործադրեն խաղաղության հասնելու համար` ի նպաստ իրենց ժողովրդի եւ հավատքի:
Ռումինիայի Հայոց Թեմ Մամլո Դիվան



