Փոքրիկը մտքում կերտում է այն պատկերը, որտեղ մայրն ու հայրը բաժանված են... փոքրիկը մտածում է` ու՞մ հետ ավելի լավ կլինի... նրա հարցերը հռետորական են:
   Ճնճղուկը մրսում է դրսում, բայց շատ փոքր է, չի կարող թռչել տաք երկրներ... նա անգամ մարդկանցից չի վախենում, իր կերն է փնտրում... չի գտնելու, սառելու է...
   Մարդիկ վազում են, շտապում, հասնում, բռնում, կորցնում... բոլորի դեմքերը նույն են` քիթ, բերան, այտեր... ըմմմ մի բան է պակասում... աաաա աչքեր չունեն մարդիկ, աչքեեեր... ուր են նրանց ուրախ, ժպտուն, տխուր, տագնապած, ցաված աչքերը.. չկան.. չկան...
   Եղանակը հարմարվում է մարդկանց. որքան սառած են անաչք մարդկանց սրտերը` դրսում այդքան ցուրտ է... ու այդ ցրտին չի դիմանում ճնճղուկը...
   Գյուղ եմ ուզում գնալ.. գյու~ղ, ու՞ր ես իմ ողջ կյանք երազած գյուղ.. Ուղեղիս զոռ եմ տալիս ու հասկանում, որ իմ միակ ապաստանը գյուղն է, երևի դրա համար էլ գյուղում տուն չունենք... Էտ գյուղը շատ վաղուց եմ նկարել ուղեղիս մեջ: Էտ գյուղը ծնվել է գրքերից, որոնք կարդում էի... մի տեսակ զգում էի, որ գրքից դուրս են եկել, մտել են կյանքիս մեջ... Ես հիշում եմ, թե ոնց էի ատում տատուս, որ ինձ գյուղ չեր տանում. դե նա իր պատճառներն ուներ, ու նա չէր էլ հասկանա, որ զրկեց ինձ կարևորից, հենց այդ տարիքում էի ուզում հասկանալ, թե ինչ է այդ հրաշքը, որտեղ է այն, այդ ուր են գնում մեր բակի էրեխեքը ամռանը:  Ես ուզում էի հասկանալ իմ երևակայության մեջ ապրող գյուղը նու՞յն է... տարօրինակ է , գիտեմ... բայց դե ուզում էի...
  Ամեն մեկն էլ ունի իր ապաստանը ` այն տեղը, որտեղ ապահով է զգում իրեն, որտեղ երջանիկ է ...

ԼԱՎ Է ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ ՉԿԱՆՔ ՄԵՆՔ...
  Իմ գյուղում փոքրիկները միայն կոնֆետների մասին են մտածում, իմ գյուղում ճնճղուկները չեն սառում, իմ գյուղում մարդիկ գեղեցիկ, մեծ աչքեր ունեն, իմ գյուղում ոչ մեկ ոչ մի տեղ չի շտապում, և մարդիկ շուտ շուտ գրկում են իրար...
  ՀԳ. Եվ պատմելով ձեզ գյուղիս մասին, մի տեսակ ազատվում եմ նրանից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել