1in.am-ը գրում է.

Հյուսարևելյան Չինաստանում՝ Ցզիլին գավառի Անտառտնտեսության բաժնի որոշմամբ Չանբայշան լեռներում ստեղծվել է Ցզենֆենլին արգելոցը: Այստեղ հատկապես կպահպանվի 2735 տարեկան կարմրածառը:

Այս ծառատեսակներից ամենախոշորների տրամագիծը կազմում է 185 սմ, իսկ բունը կարող են գրկել միայն 4 տղամարդ: Մասնագետները կարծում են, որ այն արդեն 2735 տարեկան է՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Դրա բարձրությունը 13 մետր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել