Mashan ev arjuky«Մաշան և արջը». Ինչը արդյո՞ք կարող է վտանգավոր լինել, այս հայտնի մուլտշարքում: «Սա չափազանցություն է»` կասեք դուք` նայելով այդ անմեղ արջին և փոքրիկ աղջկան` Մաշային: Բայց ուշադրություն դարձրեք Մաշայի վարքագծին: Մուլֆիլմի յուրաքանչյուր շարքում այդ փոքրիկ երեխան մեծ արջի հետ վարում է այնպես, ինչպես ուզում է, իսկ նա կատարում է փոքրիկի բոլոր քմահաճույքները: Այսպիսով, ինչ են սովորում երեխաները` դիտելով այս մուլտֆիլմը:
Մաշան հաղթում է արջին:

Որպեսզի հասկանաք դա, առաջարկում ենք ծանոթանալ 5 տարեկան փոքրիկի տպավորություններին ու ռեակցիային մուլտֆիլմը դիտելուց հետո:
Դրանից հետո Ուկրաինական ինստիտուտի մանկական հոգեբան և հոգեթերապևտ Օլգա Ստաշուկին խնդրեցինք նկարագրել մուլտշարքը.

«Մաշան և արջը» փոքրիկի սիրելի մուլտֆիլմերից է: Այդ մուլտֆիլմի տեսաերիզը նա հարյուր անգամ նայել է և ոչ մի անգամ չի հիասթափվել կամ կիսատ թողել:
Նայելու ընթացքում փոքրիկը թռչկոտում է տանով մեկ, աղմկելով խաղում մեքենաների հետ, նետվում է բազմոցի վրա և շատ երջանիկ է: Մի անգամ ներարկիչի պլաստիկ մասը շպրտեց (առանց ասեղի) և գոռալով վազեց` «արի, արի բուժվենք»:

Հոգեբան Օլգա Ստաշուկը կարծում է, որ այդ մուլտֆիլմը սադիզմի դասական օրինակ է, որտեղ կա զոհ` արջը, իսկ փոքրիկ Մաշան` սադիստը:

Բացահայտելով արջին` երեխան զգում է մի ներքին «հաղթանակ», որ հաղթում է մեծահասակներին: Այս մուլտֆիլմի մեջ չկան կանոններ, որոնց պահելն անհրաժեշտություն է երեխայի համար: Մուլտֆիլմի հիմնական գաղափարը քանդում է մանկավարժության բոլոր սկզբունքները և հռչակում. արա ինչ ուզում ես. քեզ ոչ ոք բան չի ասի:

Մաշայի դերում լինել երազում է յուրաքանչյուր երեխա, և սա է մուլտֆիլմի հաջողության գրավականը: Արջի դերը կատարյալ զոհի դեր է, որն առավել հաճախ ստանձնում են ծնողները, կամ տատիկ- պապիկները, ովքեր ամեն ինչ թույլատրում են և ներում իրենց սիրելիներին:

Մաշան իրեն ներդաշնակ է պահում ու անմիջական, սակայն չի ընդունում այն կանոնները, որոնք անհրաժեշտ են ընտանիքում կամ հասարակության մեջ նորմալ հարաբերությունների համար: Դրա համար էլ ուշ կամ շուտ, հաշվի առնելով Մաշայի վարքագծի հանրաճանաչությունն ու վարակիչությունը, երեխաները կկրնօրինակեն Մաշային` գլխավոր հերոսուհուն, ուղղակի ասած կդառնան փորձանք ձեր գլխին, իսկ ապագայում չեն կարողանա կառուցել նորմալ ընկերական հարաբերություններ:
Չարաճճի վարքագծից այն կողմ` մուլտֆիլմը ենթագիտակցական մակարդակի վրա աղջիկների մոտ ծրագրավորում է գերակայություն և մարդկանց հանդեպ սպառողական վերաբերմունք:

Մաշա-երեխա անչափահասների արդարադատության

Ակնհայտ է, որ «Մաշան և արջը» պատահաբար չի հեռարձակվում հենց այն ժամանակ, երբ 2012 թվականի օգոստոսից Ուկրանիայում ներդրվում է Անչափահասների արդարադատության համակարգը: Եվ սա է զանգվածային ստեղծումը փոքրիկ Մաշաների և խրախուսումը մանկական բոլոր կամակորությունների: Քանի որ հարցը շատ կարևոր է, առաջարկում ենք ձեզ ծանոթանալ այս ծրագին ավելի մոտիկից:

Անչափահասների արդարատություն: Սա մի նոր համակարգ է, որի նպատակն է ընտանիքների ոչնչացումը, որը առաջնորդվում է հետևյալ կարգախոսով. «Երեխաների իրավունքների պաշտպանություն», «Պայքար ընտանեկան բռնության դեմ», «Պայքար երեխանենրի առևտրի դեմ», «Որդեգրում»:

Այն կազմված է անչափահասների արդարադատության դատարաններից, ոստիկանությունից, հասարակական աշխատողներից և պատասխանատուներից, դպրոցական հոգեբաններից, գենդերային կազմակերպություններից, ինչպիսին է օրինակ` «Լա Ստրադա»-ն և այլն: Խոսքը գնում է մի համակարգի մասին, որտեղ արդեն ոչ ծնողները, ոչ էլ ուսուցիչները չեն կարող իրենց երեխաների դաստիրակաությամբ զբաղվել, ինչպես հարկն է: Չէ՞ որ արդեն արգելվում է երեխային պատժել վատ պահվածքի համար, քանի որ դա կհամարվի ֆիզիկական բռնություն, երեխան չի օգնի ձեզ ծառ տնկել, ամանները լվանալ, քանի որ դա աշխատանքային բռնություն է, իսկ արգելելը անճաշակ բաներ նայել և կարդալ կդիտվի որպես հոգեբանական ճնշում և այլն: Դրա համար էլ, այսպես կոչված «բռնությունը», այսինքը նորմալ դաստիրակությունը կարող է ծնողին զրկել ծնողական իրավունքից, իսկ երեխային տալ որդեգրման: Հենց դրա համար էլ այսօր գովազդվում և աջակցվում է հաղորդումները որդեգրման մասին:

Մենք հետևում ենք «Մաշան և արջը» մուլտշարքին. 23 սերիաների ընթացքում Մաշան ազատված է ծնողների վերահսկողությունից և գտնվում է արջի դաստիրակաության տակ, նա փաստորեն կերակրում, պարկեցնում է քնելու, պաշտպանում է անտառային վտանգներից` ամբողջությամբ կատարելով միայնակ հոր դեր: Այստեղ մենք կրկին տեսնում ենք Ածանչափահասների արդարադատության գաղափարը. Եթե դու չունես ծնողներ, մի անհանգստացի, կգտնվեն մարդիկ, որ կպատսպարեն քեզ, կօգնեն և կդաստիրակաեն, իսկ եթե այդ «բարի մարդիկ» նման չեն քեզ, մի անհանգստացի: Հենց սա է քաղաքականությունը անչափահասների արդարադատության, զանգվածաբար կվերցնեն երեխաներին և նրաց կտան որդեգրման:

Երեխաները-լրտես

Դրանից բացի, երեխաներին պետք է խրասուսեն, որպեսզի տեղեկացնեն իրենց ծնողների մասին: Արդեն արտաքին գովազդի միջոցով (վահանակներ, տրանսպորտ, ապարանջան) խրախուսել երեխաներին անվճար զանգահարել թեժ գիծ, կամ բռնության դեմ գիծ և բողոքել ծնողներից:
Սոցիալական աշխատողները, դպրոցի հոգեբանները և դրամաշնորհային քաղաքացիական հասարակական կազմակերպությունները դպրոցներում ակտիվորեն իրականացնում են ապօրինի հարցաքնություն, որտեղ երեխաներին հարցնում են իրենց ապրելակերպի մասին, և սովորեցնում ինչպես ճիշտ դիմել դատարան, բողոքելու ծնողներից: Իսկ ինստիտուտներում հետդիպլոմային դասընթացներ է անցկացվում ուսուցիչների և հոգեբանների համար:

Արդեն իսկ այսօր յուրաքանչյուր դպրոցում, պատից կախված է ցուցանակ, որտեղ գրված է երեխայի իրավունքների մասին: Իսկ 2012 թվականի հունիսից Ուկրաինայում պատրաստեցին նոր 12.000 սոցիալական աշխատողների, որոնք այսպես կոչված սոցիալական թաղային (ամեն գյուղում), որպեսզի արդեն իսկ սեպտեմբերից այցելեն դպրոցներ, մանկապարտեզներ, հարևաններին, և պետք է երեխաներին հարցնեն իրենց ընտանիքի մասին և նրանց սովորեցնեն իրենց իրավունքները: Ծանոթանալով այսպիսի կանոններին և բռնության մեկնաբանությանը` յուրաքանչյուր երեխա կասի. «Սա հիանալի է, սա ընտիր է, ես այսօրվանից ունեմ իրավուքներ»: Դա կխրախուսի նրան, զանգելով թեժ գիծ, բողոքել ծնողներից և ուսուցիչներից: Բայց այդ հորեղբայրներն ու մորաքույրները` անչափահասների արդարադատությունից չեն ասել երեխային, որ առաջին իսկ զանգի դեպքում նրան հեռացնում են իր ընտանիքից: Իսկ հետո, ինչքան էլ որ երեխան խնդրի տուն գնալ, ինչքան արցունք էլ որ թափի, հետդարձի ճանապարհ հայրիկի ու մայրիկի մոտ չի լինի: Իսկ հետո այդ երեխան բոլոր շանսերն ունի որդեգրվելու հոմոսեքուալ ընտանիքի կողմից կամ կհանձնվի համապատասխան մարմիների:

Արդեն այսօր Ուկրաինայում հազարավոր մարդիկ, տասնյակ կազմակերպություններ բողոքում են այս «աղետի» դեմ: Արդեն տարբեր մակարդակների պատգամավորներ մի շարք դեմ դիմումններ են գրել Ուկրաինայում Անչափահասների արդարադատության, քանի որ այն ուղղակի ոչնչացնում է ընտանիքը, հետևաբար և պետությունը:

Խորհուրդ ծնողներին: Ծնողները չպիտի վստահեն իրենց երեխաների դաստիրակությունը այս պայծառ, բայց բարոյական առումով կասկածելի մուլտֆիլմին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները այլևս չեն ենթարկվում ծնողներին` կրկնօրինակելով Մաշային: Եթե այսօր մենք երեխաներին չսովորեցնենք հարգանք և փոխըմբռնում ծնողների և շրջապատողների հանդեպ, ապա մի որոշ ժամանակ անց` հատկապես անչափահասների արդարադատության համակարգի ներդրման դեպքում, մենք դրա համար թանկ կվճարենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել