«Ազգ»-ը գրում է.

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը» երեկ խորհրդարանում կրկին երկարաձգեցին` գործողության ժամկետը սահմանելով մինչեւ դեկտեմբերի մեկը, իսկ դեկտեմբերի մեկից քսանն էլ զորակոչն է: Ըստ փոփոխությունը ներկայացրած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` փոփոխությամբ լուծվում են քաղաքական եւ իրավական հարցեր. առաջին դեպքում` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող,պարտադիր զինվորական ծառայություն չանցած,քսանյոթ տարին լրացած եւ քրեական հետապնդման մեջ գտնվող երիտասարդների` հայրենիք վերադառնալու հարցն է լուծվում, եւ երկրորդ դեպքում` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն է ստեղծվում, քանի որյուրաքանչյուր զորակոչի համար սահմանված գումարը մուծելով (դա մի հարյուր հազար դրամի կարգի է)`նրանք ազատվում են քրեական հետապնդումից: Արդյոք այդպիսով չի՞ խթանվում զինվորականծառայությունից խուսափելը. Հ. Հակոբյանի խոսքով` սա բանակի առումով իհարկե լավագույն որոշումը չէ, բայց քաղաքական եւ բարոյական առումով հարցի լուծում է, հատկապես արտերկիր մեկնածներին հայրենիք վերադարձնելու առումով:

Ամեն տարի միջինը մոտ հազար մարդ օգտվում է այս օրենքի ընձեռած հնարավորությունից, անցածտարի 1241 մարդ է օգտվել ընդհանուր առմամբ 2 մլրդ դրամից ընդամենը 100 մլն դրամով պակաս մուծելով պաշտպանության նախարարության հատուկ հաշվեհամարին: Այս պահին սպասվում է դեռհազար հոգու օգտվելն օրենքից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հրապարակած թվերն այլ էին: Ըստ նրա` անցած տարի 797 մարդ է օգտվել օրենքից, 1 մլրդ 47 մլն դրամ մուտքագրվել հատուկ հաշվեհամարին: Այս մուտքերը ծախսվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման վրա, օրենքը թույլ չի տալիս դրանք նպատակաուղղել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելուն կամ մի այլնպատակի: Ընդհանրապես` կան կարծիքներ, որ եթե մեր բանակն անցնի պայմանագրայինզինծառայության, զորակոչ չհայտարարի, զինծառայությունից խուսափողներ էլ չեն լինի եւ այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը չի լինի: Բայց այդպիսի տեսակետները դեռ ֆինանսապես պետք է հիմնավորել:

Երեկ առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ բոլորիս վերաբերող ՀՀ քաղաքացու անձնագրի,նույնականացման քարտի, հանրային ծառայության համարանիշի մասին օրենքների փոփոխությունների փաթեթը: Ըստ այն ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի` մինչեւ եկող տարվա հունվարի մեկը տրված անձնագրերը վավերական կլինեն այնքան, որքան այդ անձնագրերում նշված ժամկետներնեն, իսկ արդեն եկող տարվա հունվարի մեկից ժամկետանց անձնագրերի փոխարեն կտրվեն ճամփորդելուկենսաչափական անձնագիր, իսկ հանրապետության ներսում օգտագործման համար նույնականացմանքարտ: Կենսաչափական անձնագրի համար 25 հազ. դրամ տուրք է սահմանված` դա վերաբերում է միայնճամփորդական ծախսերի համար տրվող փաստաթղթին եւ պարտադիր չէ, իսկ անձնագրին եւսոցիալական քարտին փոխարինող եւ երկրի ներսում օգտագործվող նույնականացման քարտի արժեքըերեք հազար դրամ է, այն շատ հարմար եւ պաշտպանված փաստաթուղթ է, ինչը տասնվեցտարեկաններն ու աղքատ խավերն անվճար են ստանալու: Ըստ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի`առ այսօր նույնականացման քարտ են ստացել 88 հազար, իսկ կենսաչափական անձնագիր` 4 հազարքաղաքացիներ:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել