ՀՀ-ում իշխանություն յուրացնող գործող իշխանությունների գործելավոճն, ուղղված ՀՀ-ի ՄՄ բռնակցմանը և ռուսական այլ կազմակերպությունների հաշվեկշռում ՀՀ քաղաքացիների անունով պարտք ունենալը, իրականացվում է հետևյալ կերպ՝ ամեն ինչ հանձնել ՌԴ-ինը, որպեսզի այն ապահովի ՀՀ ավտանգությունը տարածաշրջանում։
Իրականում առաջանում է Հայ ժողովրդի անվտանգության խնդիրներ, ոչ թե վերանում են կամ ապահովվում ՀՀ անվտանգությունը, քանի որ, երբ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ գետնին հավասարված լինի ՀՀ ինքնիշխանությունը և չլինի այլևս անկախություն, այդ ժամանակ հանգիստ ՌԴ-ն կանցնի քայլերի իր շահերից բխող հաջորդականությանը՝ ադրբեջանական իշխանության կլանման իր ազդեցության տակ։ Դրա ամենահեշտ տարբերակը կլինի առաջարկը. նվիրաբերել հայ ժողովրդի արյան գնով ազատագրված և պահված ԼՂՀ-ն, քանզի ամենը չեզոքացված կլինի և ՀՀ-ն ներուժ չի ունենա դիմադրության։
Միթե՞ սրան չէ միտված պետական գույքի, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական բազաների և այլնի հանձնումը ՌԴ-ին կամ ռուսական կազմակերպություներին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ստեղծած ԵՏՄ-ին իր ՄՄ-ներով բռնակցումը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/711683952176835?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել