Երկուսը` մեկում. Անձնագրին ու սոցիալական քարտին Հայաստանում կփոխարինի նույնականացման քարտըPanorama.am-ը գրում է.

«Բոլորս տեսնում ենք, թե ՀՀ քաղաքացիներն ինչքան զգայուն են դառնում իրենց ծախսերի ավելացմանը զուգահեռ և ահա մենք նոր անձնագրեր ենք նախատեսում, որոնց համար նախատեսված է 25 հազար դրամ պետական տուրք», -այսօր Ազգային ժողովում «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ նման դիտարկում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Նա ասաց, որ դա հսկայակն գումար է և փաթեթը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե ինչու է պետական տուրքն այդքան բարձր և ովքե՞ր են իրականացնելու նոր անձնագրերի պատրաստման գործընթացը և արդյոք դա մասնավոր ընկերություններ են անելու: 

Օսիկյանը հստակեցրեց, որ 25 հազար դրամ պետական տուրքը միայն ճամփորդական փաստաթղթերի համար է և եթե քաղաքացին Հայաստանի տարածքում օգտագործելու համար անձը հաստատող փաստաթուղթ պետք է վերցնի, ապա վերցնելու է միայն նույնականացման քարտ, որը փոխարինում է ամբողջությամբ անձնագրին և սոցիալակն քարտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել