Մոսկվայաբնակ ռուս լուսանկարիչ, արվեստագետ Ալեքսանդր Խոխլովը հրաշալի ֆոտոնախագիծ է ստեղծել` «2D, թե՞ ոչ» խորագրով: Լուսանկարների այս շարքում մոդելներին այնպիսի դիմահարդարում է արված, որը տեսողական խաբկանք է ստեղծվում: Նա այս դիմանկարների լուսանկարները ստեղծել է 2D ֆորմատով: Դիմահարդարը Վալերիա Կուցան է, ում պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, դժվար է առանձնացնել մարդկանց իրական դիմագծերը:
Խոխլովն ասել է. «Սիրում եմ աշխատել մարդկանց հետ, բայց միայն նրանց էության համար չէ: Յուրաքանչյուրս էլ կարող ենք փորձարկել ու, չգիտեմ` ինչ կարող է լինել հետո: Իմ սիրելին` Վերոնիկան, միշտ ոգեշնչում է ինձ ու մտքեր տալիս նոր նախագծերի համար»:
Ստորև դիտեք լուսանկարչի աշխատանքները:
Angree Bird (խաղ)
Դեմք պատկերապատման գրքից
Դիմակը
Ջրաներկ
Angry Beards (խաղ)
Կաթ և շոկոլադ
Մոնա Լիզա
Յուղաներկով դիմանկար
Ձեռագործ աշխատանք
Դեմք պաստառից
Քանդակի դեմքը
Ճեպանկար
Ներկված դեմք