Կարծո՞ւմ եք, որ հարսանյաց զգեստը միայն գեղեցիկ կարող է լինել: Դա ամենևին էլ այդպես չէ: Եվ պարտադիր չէ, որ հայտնի դիզայների ստեղծած զգեստը լինի գեղեցիկ, այն կարող է աչքի ընկնել յուրօրինակությամբ կամ, պարզապես, անճոռնիությամբ:
Այս զգեստը 44 տարի առաջ ստեղծել է Իվ Սեն Լորանը: Այժմ այն ցուցադրված է Սան Ֆրանցիսկոյի թանգարանում:
Ո՞վ կմտածեր, որ հարսանեկան զգեստ կարելի է ստեղծել ռեզինե ձեռնորցներից: Բրիտանացի գեղանկարչուհի Սյուզի ՄակՄյուրեյը հենց այդպես է վարվել: Այս զգեստը, որ ներկայաված է Նյու-Յորքի թանգարաններից մեկում, 1400 հատ ռեզինե ձեռնոցից է պատրաստված:
Դուք ցանկանում եք բառիս բուն իմաստով փայլել ձեր հարսանիքին: Ուրեմն այս զգեստ ձեզ համար է: Նրա կիսաշրջազգեստի տակ 300 լուսատու է տեղադրված, որոնք աշխատում են մարտկոցներով:
Սա էլ ձեզ սովորական զգեստ թվում: Սխալվում ենք, դա պատրաստված է զուգարանի թղթից:
Սա էլ ձեզ սովորական զգեստ թվաց. կրկին սխալ: Այն պատրաստված է օդապարիկից, այն էլ ոչ սովորական: Այն փրկել է մի օդաչուի կյանք, ում ինքնաթիռը 1945-ին Ճապոնիայում հրթիռակոծել են: Երկու տարի անց նրա ընտրյալը այդ օդապարիկից կարված զգեստով ամուսնացավ նրա հետ:
Բրիտանական մի շոու ժամանակ զույգերը պայքարում էին իրենց հարսանեկան ծախսերը փակելու համար: Եվ հանուն դրա, գրեթե մերկ վիճակում և նկարված մարմնով կանգնել էին Լոնդոնի այգիներից մեկում` գրեթե մի ամբողջ օր:
ՁԻԱՀ-ից մահացածների օրը նշելու համար Նյու-Յորքում պատրաստեցին այս զգեստը` 12.5000 պահպանակից:
Այս զգեստը նույնպես բացառիկ է, քանի որ պատրաստված է թերթերից:
Չեք հասցնո՞ւմ և՛ հարսանեկան տորթ, և՛ հարսանեկան զգեստ ընտրել: Դիզայներները այդ երկուսը համատեղել են: Քաղցր զգեստ:
Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հատ սիրամարգ պետք է փետուրահան անել, որպեսզի ստանաս այս զգեստը: