Երբ հայտնի դարձան Հայաստանի Ձայնը նախագծի 2-րդ եթերաշրջանի ժյուրիների անունները, բոլորն առաջին հերթին ուրախացան` այնտեղ Միքայել Պողոսյանին տեսնելու առթիվ: Մարդ, ով իրոք Հայ ազգի պարծանքներից մեկն է, եւ որն, ի տարբերություն մյուսների, ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ չէր խաղացնելու: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ իր խմբում գտնվող Արեւիկ Գրիգորյանը նրա բարեկամն է: Ավելի հստակ` Արեւիկի ամուսնու մոտ բարեկամը: Արդեն հայտնի է, որ Միքայելը որոշել է մինչեւ եզրափակիչ տանել Արեւիկին, ինչի մասին ներքին եւ հավաստի աղբյուրներն են հաղորդել: Արեւիկի կողմից եւս հնչել են վստահության խոսքեր «Միշիկն իմ կիսուրիս հարազատն ա»: Պատահական չէին նաեւ մենամարտ փուլում Արեւիկի մրցակից Արեւշատ Խաչատրյանի խոսքերն այն մասին, որ նա մինչ մեմանարտը, գիտեր` ով է հաղթելու: Նրա այդ խոսքերից հետո նրան կանչեցին Արմենիա ՏՎ, որպեսզի ստիպեն հերքի իր ասածը: Ի՞նչ է կատարվում: Ինչպե՞ս կարելի է այսպես մարդկանց ճակատագրի հետ խաղալ, սեփական մոտիկներին չնեղացնելու պատճառով: ԱՄՈԹ Է: Առավել եւս, Միքայել Պողոսյանի պես հարգված մարդու կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/music.kritik/posts/1398926227016526
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել