*Սոցիոլոգ Դյուրկհեյմն ասում էր, որ ինքնասպանությունների թիվն աճում է ամռանը, երբ մարդիկ ազատ ժամանակ են ունենում, օրերը երկար են, իսկ անելու բան գրեթե չկա ՝ նստել, մտածել , ձանձրանալ, կամ ինքնասպան լինել, կամ էլ փիլիսոփայել 

*շատացել են ինքնասպանությունները Հայաստանում, ու ինչքան էլ դրանք ողբերգություն են ու ցավալի, բայց մի դրական կողմ ունեն , Հայաստանում հին համակարգը քանդվել է, խմբի, ավանդույթի, ուրիշների, բարեկամների համար ապրելու կարիքը նվազել է, մարդիկ հիմա ապրում են իրենց համար, շատ դեպքերում չեն կարողանում ուղղակի քաոսի տակից դուրս գալ, նոր են դուրս եկել խմբի ու ավանդույթի շրջանակներից ու իրենք իրենց կյանքի արարքների համար դեռևս ուժ չունեն պատասխանատվություն ստանձնելու

*ինքնասպանությունը մի կողմից ազատություն է , մյուս կողմից փախուստ ազատությունից, կամ որ նույնն է պատասխանատվությունից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել