Չնայած, կարող եք հերքել, այնուամենայնիվ, դա չի փոխի այն փաստը, որ այսօր ապրում ենք մի աշխարհում, որը ձևավորել է գովազդի շուկան: Արդեն 20-րդ դարից սկսած, երբ այն մտավ ռադիո ու ավելի ուշ` 1940-ականներից, երբ մտավ հեռուստատեսություն, գովազդը ազդեցիկ ուժ դարձավ, որը ձևավորում է մեր վերաբերմունքն ու վարքագիծը:
Մեծ ազդեցիկության հետ գալիս է մեծ պատասխանատվությունը, բայց 20-րդ դարի գովազդային ընկերությունները, կարծես դրա մասին չէին էլ մտածում: Այսօր էլ, գովազդներ արտադրողները իրենց արտադրանքները հանրությանը ներկայացնելուց առաջ, չեն էլ փորձում վստահ լինել, որ դրանք համապատասխանում են բարոյագիտական նորմերին: Սակայն, երբ նայում ենք վինտաժային գովազդային պաստառներին, ականատես ենք լինում վիրավորական, ռասիստական ու սեքսիստական գովազդների, որոնց նայելով, այսօրվա գովազդներն ուղղակի «անմեղ» են թվում: Բացի այն, որ վինտաժային գովազդային այս պաստառները խտրականություն են քարոզում, սրանք նաև լի են ստերով: Հետաքրքիր է նաև, որ առաջին ամերիկյան գովազդի հեղինակը, որը սեռականությունն օգտագործել է վաճառք ապահովելու համար, կին է եղել, ով գովազդը պատրաստել է օճառի համար:
Այս պաստառներն արդեն պատմության մի մաս են, և անչափ հետաքրքիր է դրանց դիտելով, պատկերացնել, թե ինչպիսին է եղել աշխարհը մի ժամանակ:
1 Երիտասարդ հաճախորդները բիզնեսում:
2 Մի անհանգստացիր թանկագինս, դու չես այրել գարեջուրը:
3 Տղամարդիկ ավելի լավն են, քան կանայք:
4 Օգտագործի՛ր «Chlorinol» ու եղիր սպիտակ, ինչպես այս նեգրը:
5 Կոկայինի կաթիլներ` ատամնացավի դեմ: Ակնթարթային բուժում:
6 Եթե ամուսինդ երբևէ պարզի...
Եթե ամուսինդ պարզի, որ սուրճ գնելուց առաջ չես փորձում ամենաթարմը գնել...
7 Բժիշկներից շատերը «Camel» ավելի շատ ծխում են, քան այլ տեսակի ծխախոտ:
8 Բժիշկները «Camel» են ծխում:
9 Փչիր նրա դեմքին ու նա քեզ ամենուր կհետևի:
11 Շո՛ւտ սկսիր սափրվել:
13 Որովհետև անմեղությունն ավելի գայթակղիչ է, քան կարծում ես:
14 Ցույց տուր նրան, որ սա տղամարդկանց աշխարհն է:
15 Տղամարդիկ հարցնում են. «Նա գեղեցի՞կ է», և ոչ թե «Նա խելացի՞ է»:
16 Ծխող Ձմեռ Պապը:
17 Շնորհավոր բոլոր ծխողների Սուրբ ծնունդը:
18 Ահա, թե ինչի համար են կանայք:
«Chef» սարքը անում է ամեն ինչ, բացի պատրաստելուց. հենց դրա համար էլ կանայք են:
19 Որքան շատ է կինն աշխատում, այնքան ավելի գեղեցիկ է:
-Աստված իմ, սիրելիս, ասես ծաղկում ես` պատրաստելով, մաքրություն անելով ու փոշիները սրբելով: -Ես չափազանց հոգնած եմ օրվա վերջում: Ի՞նչ պետք է անեմ:
-Վիտամիններ, թանկագինս, ես միշտ ընդունում եմ իմ վիտամինները: