Պուտինի գալու օրը մի տեսանյութ էր տարածվել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Ոստիկանությունը բերման էր ենթարկում հիստերիկ կոնվուլսիաների մեջ գտնվող մի աղջկա, ով գոռում էր, որ ինքը անչափահաս է: Ինչպես հետո պարզվեց, դա ոմն Հասմիկ Գրիգորյանն էր, ով բնավ էլ անչափահաս չէր, այլ 23 տարեկան եքա... Հասմիկ էր, բայց դա ամենևին չխանգարեց, որպեսզի տարբեր տրամաչափի դեմքեր վիրավորանքներ տեղացնեն ոստիկանների հասցեին, իսկ Սաֆարյան Ստյոպան առհասարակ սպառնաց, որ այդպես պետք է վարվել այդ ոստիկանների երեխաների հետ:
Հիմա էսօր կարդում եմ էդ Հասմիկի հարցազրույցը, որտեղ նա փորձում է ներկայացնել եղելության իր տարբերակն ու բացատրությունը և, գնալով համոզվում եմ, որ այս աղջիկը սուտ ասելու հետ մեծ սեր ունի, բայց 0 տաղանդ, որովհետև մի բան ասելուց մի րոպե հետո մոռանում է, թե ինչ է ասել, իսկ հետո ինքն իրեն հակասում է:
Օրինակ, նա իր պատմության մեջ նշում է. «Սիրահարների այգուց ԱԺ տանող խաչմերուկի անցման վրա ինձ սկզբում ասացին այդտեղ մի կանգնիր, ասացի՝ ինչո՞ւ, ի՞նչ իրավական հիմքով, հայտնվեցին ոստիկանները, այդ ժամանակ հայտնվեց ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ու ասաց՝ «հավաքեք դրան, ձեռները ոլորեք, գցեք ավտոն»:
Հետո արդեն Հասմիկը հայտարարում է. «Այդպես էլ բերման ենթարկելու որեւէ հիմք չէին ներկայացրել, միայն կրկնում էին, թե ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար են բերման ենթարկում, մինչդեռ ոչ մի պահանջ չի եղել»:
Աղջիկ ջան, բա նոր քո բերանով ասում էիր, որ քեզանից պահանջել են այդտեղ չկանգնել, որովհետև այդ օրը քաղաքի այդ հատվածը փակված էր (ճիշտ, թե սխալ էր, դա այլ հարց է) ու, ըստ այդմ, ոստիկանը իրավասու էր պահանջելու, որ դու այդտեղ չկանգնեիր, իսկ դու սկսում ես հակաճառել ու քեզ բերման են ենթարկում, ոստիկանի օրինական պահանջին չես ենթարկվել...
Դե իսկ անչափահասի պահով էլ արդարանում է, թե պանիկայի մեջ է ընկել ու ասել է այդպես, որ իրեն բաց թողնեն, և հավելում, որ իր փոխարեն ցանկացած ոք այդպես կարող էր վարվել: Իմ կողմից նկատեմ, որ Հասմիկին հաստատ նենց կոպիտ չէին բերման ենթարկում, որ նա այդպիսի աղիողորմ ճիչերով նստեր մեքենան, ոչ էլ մորթելու էին տանում... Մի խոսքով, անձամբ ես թատերականություն եմ տեսնում այս ամենում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել