Նոր շքեղ տեսահոլովակ ու ռաբիզ երգ Սիլվա Հակոբյանից
Տեսահոլովակը Արմենչիկի տեսահոլովակների քոփի փեյսթը կարծես լինի... ոչ մի կապ չես գտնում տեսահոլովակի և երգի թեմատիկայի միջև: Տեսահոլովակում շեշտը դրված է շքեղ մեքենաների ու առանձնատների, խնջույքների կադրեր ներկայացնելու վրա: Իրականում կարծում եմ այս տեսահոլովակին կսազեր, որ լիներ ավելի համեստ տեսահոլովակ և ներկայացվեր երգի բառերն արտացոլող տեսահոլովակ:
Իսկ երգի հեղինակ Մանե Հակոբյանը կարծես մի քանի բառ ունի, որ առկա են նրա գրած բոլոր երգերում: Ուշացել եմ, կարոտել եմ, սիրում եմ, դու գնացիր, հեռացար-մոռացար... ու սենց...
Ընդհանուր վերցրած այս երգը իր մշակութային արժեքի ներկայացնելու առումով շատ թույլ է: Եվ հեղինակներն էլ կարծես ցանկություն չեն ունեցել ոկալային ու բարձր արվեստ ստեղծելու համար: Ուստի երգը հասցեագրված է ըստ իս հասարակության այն շերտին, ում դուր են գալիս լավ որակով նկարված տեսահոլովակները ու ռաբիզ երգերը: Այս երգը հաստատ մեծ եկամուտ կբերի երգչուհուն, սակայն ըստ իս կարևոր է նաև արվեստ ստեղծելը:
Հ.Գ.
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, հնարավոր է շատերն ինձ հետ չհամաձայնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել