Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի խորհրդարանը չկարողացավ հրաժարական պարտադրել երկրի կառավարությանը: 338 գրանցված պատգամավորներից կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 186-ը, գրում է unian.net-ը:
Բատկիվիշինայից կողմ է քվեարկել 90, ՈՒԴԱՌ-ից՝ 42, Ազատությունից՝ 36, խմբակցություններում չընդգրվածներից՝ 17, Ռեգիոնների կուսակցությունից՝ 1 պատգամվոր: Կոմունիստները հավանություն չեն տվել նախագծին:
Կառավարությանը հրաժարական պարտադրելու համար անհրաժեշտ էր 226 ձայն:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/91887
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել