Ուկրաինայի կառավարությունը խուսափեց հրաժարականից


16:32 , 3 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինայի խորհրդարանը չկարողացավ հրաժարական պարտադրել երկրի կառավարությանը: 338 գրանցված պատգամավորներից կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 186-ը, գրում է unian.net-ը:

Բատկիվիշինայից կողմ է քվեարկել 90, ՈՒԴԱՌ-ից՝ 42, Ազատությունից՝ 36, խմբակցություններում չընդգրվածներից՝ 17, Ռեգիոնների կուսակցությունից՝ 1 պատգամվոր: Կոմունիստները հավանություն չեն տվել նախագծին:  

Կառավարությանը հրաժարական պարտադրելու համար անհրաժեշտ էր 226 ձայն: