Ինձ վախացնում ա մեր կյանքի ընդգծված ոհմակայնությունը: Վախն էստեղ հոշոտող կամ հոշոտվող լինելու հեռանկարի մեջ չէ, այլ որ ոհմակայնությունը առաջընթացի կամ մի բան փոխելու ամենամեծ խոչընդոտն է: Երբ բոլորս միասին ներդաշնակորեն հոշոտում էինք Հրանուշ Հակոբյանին` տիեզերագնաց-ավանտյուրիստին ընդունելու հանցանքի համար, մենք իրականում դռներ էինք փակում ապագա պոտենցիալ տիեզերագնացների համար: Չեք հավատում` վիճակագրություն նայեք: Կամ էլ հերն էլ անիծած է, գնանք տեսնենք էսօր ով ա նոր զոհ առաջարկում… Բարիլույս կամրադություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել