Անկախ պետությունը պետք է ունենա սեփական հեռահախորդակցման համակարգ, սեփական տրանսպորտային համակարգ, սեփական էլեկտրոէներգիա, ջրամատակարարում:
Հայաստանը հանդիսանալով անկախ պետություն չունի թվարկածներիցս ոչ մեկը: Հիմա էլ ՀայՌուսԳազարդը կդառնա Գազպրոմ, որն էլ մի բան է նշանակում, որ այդ ոլորտում է ՀՀ-ն զրկվեց բոլոր հնարավորություններց:
Երբ Հայաստանի Հանրապետությունը որոշի հակառուսական քաղաքականություն վարել, ապա ՌԴ-ի ղեկավարությունը կարող է ՀՀ-ն դարձնել ամենահետամնաց և անմխիթար վիճակում գտնվող պետություն, կամ էլ սեփական մարզ:
Հետևաբար առաջինը պետք է պայքարել հանուն այդ ամենը վերադարձնելու համար, քանզի դա այն զենքն է, որ ցանկացած վայրկյանում կարող է օգտագործվել ՀՀ-ի ազատ քաղաքացիների դեմ:
Հ.Գ. Պայքարել պետք չէ գրանտներ ուտելով կամ այլ երկրների թելադրանքներով, այլ հակառակը՝ երկրի շահով առաջնորդվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել