Հանուն Պուտինի մեր առանց այն էլ շրջափակված հայրենիքում այսօր կրկնակի պատնեշներ էին դրվել և Պուտինը մի քանի ժամ, փաստորեն, վայելում է շրջափակված Հայաստանի ոստիկաններով շրջափակված Գյումրիի ռուսական ռազմաբազայի վստահելի երանելի պաշտպանությունը: Չնայած Պուտինին Հայաստանում ոչինչ չեր սպառնում, Պուտինին հայաստանյան հանրությունից մեկուսացնելու այս իմիտացված պաշտպանությունը, մեր իշխանությունների անիմաստ, իր քաղաքացիների զայրույթը լրացուցիչ գրգռելուց զատ ոչնչի չծառայող ցածրօրակ ուժի ցուցադրությունը և Պուտինի ջերմ ընդունելության ավելի ապաշնորհ իմիտացիան ևս մեկ անգամ ընդծեցին մեր իշխանությունների կառավարման հմտությունների ավելի ու ավելի նվազող որակը:
Տխուր է: Ամեն ինչից զատ Հայաստան գալու առիթով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումներին երանելի անգիտություն ձևացնելով եռակի շրջափակված Գյումրիում Պուտինն ընդունում է ՀՀ նախագահին /տես է, ինչպես հաջողեցրեց հարևանի տանը տանտիրոջն ընդունել/՝ խորհրդանշայնացնելով Հայաստանի եռակի շրջափակումը իր տեսլական Եվրազեսում /Հայաստանի բոլոր հարևանները Եվրոազեսում չկան և այդպիսով ձևավորել են վակուումային օղակը՝ առաջին, և նախ և առաջ մաքսային շրջափակում ՄՄ-ից, այդ բոլոր հարևանների հետ հարաբերությունները սահմանում են ռուս սահմանապահները՝ երկրորդ շրջափակում, Հայաստանի քաղաքացիների՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, ել ու մուտը, այդ թվոմ՝ օդային, հսկում են ռուս սահմանապահները՝ երրորդ շրջափակում: Եվ ամեն ինչից զատ եռակի շրջափակված երկրի բնակչության արտաքին ճնշումներից ինքնպաշտպանության բոլոր հնարավորությունները տրված են շրջափակված երկրի շրջափակումն իրականացնող կենտրոնին: Այս ամենից հետո, անշուշտ, օրինաչափ է, որ Պուտինը Հայաստանի նախագահին առհասարակ ընդունեց: Կարող էր նաև չընդունել: