Operativ.am-ը գրում է.

Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմակիցների հետ բախման ժամանակ 75 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Փոխանցվում է, որ բժկական օգնության է դիմել ավելի քան 140 ոստիկան, որոնցից 5-ը եղել է ծանր վիճակում: Բժիշկները տուժածների մոտ գրանցել են կոտրվածքներ, գլխի և դեմքի հատվածում վնասվածքներ:

Ավելի վաղ նշել էինք, Ուկրաինայում եվրաինտեգրման կողմակիցների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ի ավելի քան 40 լրագրող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել