16:58 , 2 դեկտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմակիցների հետ բախման ժամանակ 75 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փոխանցվում է, որ բժկական օգնության է դիմել ավելի քան 140 ոստիկան, որոնցից 5-ը եղել է ծանր վիճակում: Բժիշկները տուժածների մոտ գրանցել են կոտրվածքներ, գլխի և դեմքի հատվածում վնասվածքներ:
Ավելի վաղ նշել էինք, Ուկրաինայում եվրաինտեգրման կողմակիցների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ի ավելի քան 40 լրագրող: