Վայ, էս ի՜նչ բոցեր են անում մեր մանր-մունր կուսակցությունները:ՃՃՃ Պատկերացնո՞ւմ եք, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարությամբ ա հանդես եկել, որտեղ «խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը»:ՃՃՃՃ
Ասենք, Քոքոբելյան & Co-ն հավաքվել է ու որոշել է ուկրաինական իշխանություններին ամոթանք տալ՝ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար: Ավելին, ինչպես նշվում է այս միկրոսկոպիկ քաղաքական ուժի հայտարարության մեջ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին, աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:
Թե ասա, այ մանրապճեղներ, ստեղի հարցերը դորդուբեշ արիք, եվրաինտեգրման հարցերն էլ լուծեցիք, հիմա էլ անցել եք Ուկրաինայի՞ հարցերին :ՃՃՃՃ
Տո, Ձեզ սկի Հայաստանում բանի տեղ չեն դնում, ու որ ինչ-որ ցույց ուզենաք անել, կողմնակիցները մի մառշուտկա էլ չեն կարանա լցնել, ուր մնաց, թե Ուկրաինայում ձեզ բանի տեղ դնեն:ՃՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել