Հիշաչար ենք, բայց ոչ որովհետեւ կարեւորում ենք հիշողությունը։
Վատը հիշում ենք, որ երեսով տանք, իսկ լավ բաները շուտ մոռանում ենք, քանի որ մեզ պատմությունն էդքան էլ չի հետաքրքրում, մեզ տառապելու լավ առիթներ են պետք։ Հետեւաբար, միշտ ձգտելու ենք դեպի վատը։ Հետեւաբար միշտ ցավացնելու ենք ինքներս մեզ ու թողնելու ենք, որ մեզ ցավացնեն՝ համոզվելու համար, որ դեռ ապրում ենք։ Որովհետեւ ապրելու ուրիշ ապացույց չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել